Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ

Հուլիս 30,1999 00:00
yntrakan

Մենք հայտնվեցինք դատախազական լաբիրինթոսում

Սկիզբը՝ թիվ 142

Տեղափոխվենք դատաիրավական բարեփոխումների հաջորդ օբյեկտը՝ ՀՀ դատախազություն: Ինչեր ասես չկային մեր հաղորդումներում՝ ԿԸՀ նախագահի կեղծիքների, ընտրացուցակներ կազմելու կարգի ու ժամկետների խախտման, քվեաթերթիկներ թաքցնելու, հանձնաժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման, քվեատուփի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, անօրինական քարոզչություն կատարելու, վստահված անձին վիրավորանք հասցնելու, մեկից ավելի անգամ քվեարկելու, նշումներով քվեաթերթիկներ հանձնելու, քարոզչության համար հատուկ տեղեր չառանձնացնելու եւ այլնի մասին:

Սակայն այստեղ իրավապաշտպան գործընթացները նույնպես գտնվում էին դատարանական մակարդակի վրա: Դատախազություն ներկայացված 16 հաղորդումներից միայն մեկը քննարկվեց օրինական կարգով, 138211ը չքննարկվեց ընդհանրապես, իսկ 28211ը՝ կիսատ-պռատ, ահա այսպես:

1. Փորձաքար– ՀՀ քր.դատ.օր. 180 հոդվածի պահանջներով սահմանված ժամկետում որեւէ պատասխան չստանալու կապակցությամբ, նորից դիմեցինք՝ խնդրելով հարգել նշված օրենսգիրքը: Մեր հաղորդումից մոտ 20 օր հետո ՀՀ դատախազության վարչության պետը նամակով հայտնեց, որ մեր պահանջը չի բավարարվում: Նամակից կարելի էր հասկանալ, որ վերջինիս մասին որոշումը կայացրել է նամակի հեղինակը:

Ընդունելով այդ նամակը՝ որպես քրեական գործ հարուցելու մերժման մասին դատախազի որոշման պատճեն, համաձայն նույն օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի, բողոքարկեցինք վերադաս դատախազին, այսինքն՝ ՀՀ գլխավոր դատախազին:

Բողոքի մերժման պատասխան-նամակը ստացանք: Իհարկե, դժվար է գուշակել, բայց այն ստացանք բողոքարկվող վարչության պետի տեղակալից: Սակայն լավ էր. հիմա արդեն պարզ դարձավ, որ «մայր» որոշումը կայացրել էր ոչ թե վարչության պետը, այլ վարչության ավագ դատախազը:

Նորից դիմեցինք՝ խնդրելով հարգել վերը նշված հոդվածի այս անգամ՝ 2-րդ մասի պահանջները եւ ուղարկել այդ որոշման պատճենը: Պատասխանեցին՝ «Դիմումով խնդրեք, կտանք»: Ընթերցողին շատ չշշմեցնելու համար, քանի որ մենք ինքներս ենք գլխապտույտ ապրել, կարճ ասենք, որ մերժեցինք այդ անօրինական պահանջը եւ, վերջապես, օրենքով նախատեսված ժամկետից, մոտ 10 օրվա փոխարեն՝ երկու ամիս հետո ստացանք օրինական որոշման պատճենը՝ ԿԸՀ նախագահին պատասխանատվության ենթարկելու մեր պահանջի մերժման մասին:

2. Երկրորդ «քննարկված» հաղորդման բախտը նախորդից տարբերվում էր նրանով, որ այս անգամ դատախազը ներկայացված պահանջի մերժման մասին անգամ որոշում չկայացրեց:

Ինչեւէ, այս գործով էլ հաջորդ վարչության պետի նամակ-պատասխանը բողոքարկեցինք նույն վերադաս դատախազին, սակայն առ այսօր՝ ոչ մի պատասխան:

Մնացած 13 հաղորդումները չքննարկելու մասին ՀՀ գլխավոր դատախազին հիշեցնելուց հետո անցել է մոտ մեկ ամիս: Պատասխան՝ նորից չիք:

Լաբիրինթոսի հետագա խորքեր գնալը այսօրվա «Եղած-չեղածը մոռանալու քաղաքականության» պայմաններում, իհարկե, արդեն անիմաստ է, եթե հաշվի առնենք նաեւ, որ մի անգամ արդեն անցել ենք այդ ճանապարհը՝ առ այսօր չի քննարկվել 1998թ. ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների մոտ 500 ընտրահանցագործների մասին մեր ներկայացրած հաստափոր գրքույկը:

Ինչպե՞ս է պաշտպանվելու մարդկանց ընտրական իրավունքը Հայաստանում

Անզեն աչքով էլ երեւում է, որ դատաիրավական համակարգը պատրաստ չէ կամ չի ուզում զբաղվել ընտրական իրավունքի պաշտպանությամբ: Եվ պատահական չի, որ 1999թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ Միջազգային դիտորդական պատվիրակության /«ԱԺԻ»/ հայտարարության մեջ արձանագրվում է՝ «Հայաստանը չկարողացավ պահպանել միջազգային չափանիշներն ու որպես հիրավի ժողովրդավարական ընտրությունների անցկացման հիմք՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները, դրանցից հատկապես նրանք, որոնք առնչվում էին ընտրական իրավունքի եւ հնարավորության պաշտպանությանը, ընտրական թափանցիկ մրցակցությանը»:

Ընտրությունների գավառացի կազմակերպիչներին թվում է, որ իրենց կողմից նշանակված պատգամավորներին պառլամենտի անդամ դարձնելու համար կիրառվող նոր մեթոդների արդյունքները գնալով ավելի ժողովրդավարական տեսք են ընդունում: Բայց արի ու տես, որ նրանք չարաչար սխալվում են՝ «Մայիսի 30-ի ընտրությունները շարունակեցին հաստատված ավանդույթը, չնայած որ փոխվեցին ընտրական չարաշահումների տեսակները եւ դրանք իրականացվեցին ընտրությունների բուն օրվանից բավականին հեռու ընկած ժամանակահատվածներում»,- ասվում է ԱԺԻ հայտարարությունում:

Այնպես որ, եթե դատավորների համահայկական խորհրդակցության նախաձեռնողները ընտրություններից հետո ամփոփեին արդյունքները, ապա գուցե ընտրակրակոցներ այսօր չլինեին: Նույնիսկ այդ միջոցառումը իրենց փոխարեն մենք անցկացրինք, սակայն չեկան եւ չմասնակցեցին:

Ինչեւիցէ, իսկ ի՞նչ անենք «անհապաղ» կարգավիճակով դատարաններում առ այսօր չքննարկված մեր 7 դիմումների հետ:

ՀՀ օրենսդրությունը լուծում չունի այս դեպքում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության միակ իրականացնողը դատարանն է, որն էլ խախտում է օրենքը:

Մնում էր դիմել ՀՀ արդարադատության նախարարին, ակնկալելով, որ նա կգործի համաձայն «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի պահանջների՝ դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար, չնայած տվյալ դեպքում դատավորների մեղքն ավելի փոքր էր, քան նախարարինը:

Ինչեւէ, դիմեցինք: Սակայն անցել է ամիս ու կեսից ավելի եւ՝ ոչ մի պատասխան:

ՀՀ արդարադատության նախարարն էլ, խախտելով «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ գանգատները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 98211րդ մասի պահանջները, իր հերթին չհարգեց ՀՀ օրենքները:

Ափսոս, համեմատաբար ի՞նչ արդար էր արդարադատությունը դատաիրավական բարեփոխումներից առաջ: Հիշում եմ, երբ լուսահոգի գլխավոր դատախազի պահանջով նույն դատարանը եւ նախարարը գլուխները ամոթից կախած վերջապես գրանցեցին իրենց իսկ կողմից մեկ տարի քաշքշուկների մեջ գցած Հայաստանում առաջին իրավապաշտպան «Մարդու իրավունքներ 96-98» միությունը:

Ամո՛թ նախարարին, այն էլ՝ արդարադատության:

Ո՞րն է ելքը

Քանի դեռ Հայաստանում տեղի են ունենում զանգվածային ընտրախախտումներ, որոնց հեղինակները պատսպարված են իշխանություններում, իսկ Եվրախորհրդում անհամբեր մեզ են սպասում, ճիշտ կլինի, որ ապագա ընտրություններում շուտափույթ ներդրվի արդեն փորձարկված եւ իրեն լիովին արդարացրած միաթեկնածու ընտրական համակարգը:

Հակառակ դեպքում՝ ընտրակրակոցներին հաջորդելու են ընտրառմբակոծումները եւ ընտրապատերազմները:

Իսկ այդ ժամանակ Եվրախորհուրդն էլ քիչ կլինի մեզ համար:

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

«Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031