Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԻՍՏԻ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Հուլիս 30,1999 00:00
Azgayin joxov

ՀՀ կառավարության ներկայացուցիչները վերջին օրերին տարբեր առիթներով նշեցին, թե օգոստոսի վերջին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու են ՀՀ ընտրական օրենսգրքում եւ տեղական ինքնակառավարման օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները: Սպասվում էր նաեւ, որ կառավարությունը ԱԺ կներկայացնի պետական բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու հարցը: Հուլիսի 29-ին կառավարության՝ ԱԺ հետ կապերի վարչությունում ասացին, որ խորհրդարան ուղարկվելիք օրենսդրական փոփոխությունների փաթեթը վերջնականորեն պարզ կլինի մեկ շաբաթից: Այսինքն՝ նշված օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկները դեռեւս պաշտոնապես ԱԺ ուղարկված չեն:

Իսկ բյուջեում փոփոխություններ մտցնելու հարցի մասին ԱԺ տնտեսագիտական վերլուծության վարչության պետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ կառավարությունը որոշել է այդ հարցը լուծել առանց խորհրդարանի միջամտության՝ բյուջեի ներսում ծախսերի վերադասավորություն կատարելով, մասնավորապես, ինչպես ասվել է, կկրճատվեն պետական կապիտալ ներդրումների եւ շինարարության ոլորտների ծախսերը:

Պրն Բոստանջյանը նշեց նաեւ, որ հարկային դաշտում սպասվող փոփոխությունների համար (բենզինի եւ սիգարետի ակցիզի բարձրացման) կառավարությունը պետք է նախագիծը ներկայացնի խորհրդարանի քննարկմանը, սակայն դրա ժամկետները նույնպես հայտնի չեն:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031