Մեքենաների պետհամարանիշներից կարելի է անսխալ կռահել, թե տվյալ պահին ովքեր են արտոնյալ եւ անձեռնմխելի դիտվում։ Երկու-երեք տարի առաջ հարգի էին ոստիկանական համարանիշներով մեքենաները, հետո՝ պաշտպանության նախարարության համարանիշների համար էին ծանոթներ մեջ գցում, փող վճարում։ Հիմա կպչուն ավտոտեսուչների հետ գործ չունենալու երաշխիքը «HKP» համարանիշներն են, որոնք փակցրած արտասահմանյան մեքենաները խիստ շատացել են Երեւանում։ Իսկ եթե այդ բոլոր համարանիշներն իրակա՞ն են՝ ավելի լավ է, ուրեմն այդքան բարձր կենսամակարդակ կա, ինչպես ՀՀԿ-ի առաջնորդներն են ասում, մեր մարզերից մեկում։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ակցիզային հարկի բարձրացումը, ըստ իշխանությունների, չի ազդելու բնակչության կենսամակարդակի վրա։ Խոսքը բենզինի եւ ծխախոտի (ներմուծվող ու տեղական արտադրության) վրա դրվող հարկի մասին է։ Այն, որ փոխադրման գնի թանկացումն ի վերջո ազդելու է լայն սպառման ապրանքների գնի վրա, կասկածից վեր է։ Թանկանալու է նաեւ ծխախոտը։ Ներմուծվող յուրաքանչյուր տուփ սիգարետի ակցիզային հարկն ավելանալու է՝ դառնալով 160 դրամ։ Տեղական արտադրության յուրաքանչյուր տուփ ֆիլտրով սիգարետի ակցիզային հարկը դառնում է 130 դրամ։ Այնպես որ, տեղական ծխախոտ ծխող փափկասուն լեդիներ եւ ախպեր տղերք հայոց աշխարհի, հենց այսօրվանից պատրաստ եղեք յուրաքանչյուր տուփ ծխախոտի համար 100-150 դրամ ավելի վճարել։ Կամ, ավելի լավ է, թարգեք ծխելը: