Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱ՜Ն ԱՐԱՄԱԶԴ, ՋԱ՜Ն

Հուլիս 30,1999 00:00

Ոմանց թվում էր, թե ԱԺ նախորդ գումարման պատգամավորները, որոնք երկրապահ դարձան, կյանքում ոչ մի բանի ընդունակ չեն։ Բայց, ըտենց չի. Արամազդ Զաքարյանն, օրինակ, ստեղծել է I ԱԺ պատգամավորների ակումբ, որում հիմնականում 4 հոգի է ընդգրկված՝ Արամազդ Զաքարյան, Ժորա Գեւորգյան, Սիմոն Գրիգորյան, Համլետ Հայրապետյան։

ԿԱՐՈ՞Ղ Է

Vigen Chaldranyan

Պարզվում է, որ Վիգեն Չալդրանյանի անունը Վիգեն չէ։ Հաստատ ենք ասում։ Օրերս վարչապետ Վազգեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով մշակույթի փոխնախարարի պաշտոնից ազատել է Վաղարշակ Չալդրանյանին։ Կարո՞ղ է ուրիշ մարդու է ազատել։

ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ruben Hayrapetyan

Հուլիսի 27-ին Երեւանի առաջին ատյանի դատարաններից մեկում սկսվել է անցած տարվա հունվարին Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի դեմ մահափորձը կատարողների դատավարությունը։ Հիշեցնենք, որ այդ մահափորձի պատվիրատուները համարվում էին «Հայծխախոտի» նախկին տնօրեն Լիդիա Սարգսյանը եւ նրա որդին։ Երեկ ցուցմունք տալու էր հրավիրվել ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը։ Դատակոչված են շուրջ 37 վկաներ։

ՄԱՏ ԵՐԿՈՒ ՔԱՅԼԻՑ

shaxmat

Երեկ մենք սխալմամբ նշել էինք, որ Գագիկ Գեւորգյանը պաշտոն է ստացել իր հարազատ պաշտպանության նախարարությունում: Իրականում պրն Գեւորգյանը նշանակվել է պետական եկամուտների փոխնախարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031