Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐԳՌԻՉ ՃԵՂՔՎԱԾՔ

Հուլիս 30,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպես կառավարության կազմում մնաց նախկին վարչապետը, որը բյուջեի ճեղքվածքը 33 միլիարդի հասցրեց։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասաց. «Ցավոք, Հայաստանում որեւէ նոր կառավարություն չի եղել, որ նախորդ կառավարությունից բյուջեն ճեղքվածքով չընդունի։ Արմեն Դարբինյանն էլ երբ Ռոբերտ Քոչարյանից բյուջեն ընդունեց, էլի ճեղքվածք կար»։

Կարդացեք՝ էջ 4։

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

byuje

Կառավարության երեկվա նիստում ամփոփվեցին տարվա առաջին կիսամյակի արդյունքները։ Բյուջեի ճեղքվածքը կազմում է շուրջ 33,5 միլիարդ դրամ։ Կիսամյակը բնորոշվեց ավելի պակաս տնտեսական ակտիվությամբ։

Ավելի մանրամասն կարդացեք 2-րդ էջում։

ՄԻԹԵ ԽԱՐԴԱԽ ԵՆ ՋՐԱԳՈՐԾՆԵՐԸ

shish

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, ստուգումներ են սկսվել «Կիլիկիա» գարեջրի եւ «Ջերմուկ» հանքային ջրի գործարաններում։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ ահագին «լեւի» ապրանք է հայտնաբերվել, եւ երկու տեղում միասին չհայտարարագրված շշերի թիվն անցնում է մի քանի հարյուր հազարից։

«ԱՌԱՎՈՏԻ» ՆԱԽՈՐԴ ՀԱՄԱՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ

krpak

Երեկ խմբագրություն զանգահարեց մի կին եւ հայտնեց, որ այդ օրվա «Առավոտը» չի վաճառվել «Հայմամուլի» Աշտարակի կրպակներում։ Թերթի այդ համարը չի գտնվել նաեւ մարզկենտրոնի գրադարաններում։ Հավանաբար, թերթի այդ համարում տպագրված «Դժգոհ են Արագածոտնի մարզպետից» հոդվածն առանձնապես դուր չի եկել մարզպետ Հրայր Կարապետյանին, եւ թերթի այդ համարը հավաքվել է կրպակներից։ Ընթերցողին հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս կամ այն պաշտոնյան հավաքում է «Առավոտի» այդ օրվա համարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031