Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ

Հուլիս 29,1999 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ Կամ ընտրական իրավունքի «պաշտպանության» հետքերը Ասում են, ընտրությունից-ընտրություն` քայլ առ քայլ առաջ ենք գնում, եւ շատ քիչ է մնացել, որ Եվրախորհուրդ հասնենք: Իսկ մեր կարծիքով՝ 1990թ. ժողովրդավարական ընտրություններից հետո վայրենի մեթոդներով անցկացրած մի շարք ընտրությունների արդյունքում, գլորվել ենք անդունդ, որից դուրս գալու ելքը գրեթե չի երեւում: Նախորդ եւ այսօրվա իշխանությունների ձեւավորման համար, ըստ տարիների կիրառված այդ ընտրամեթոդների բնորոշ գծերն են՝ ծեծ ու ջարդով քվեատուփերի մեջ քվեաթերթիկների լցում /1995թ./, քվեարկության արդյունքների կեղծում /1996թ./, ընտրակաշառք /1998թ./, ընտրացուցակների աղավաղում /1999թ./, միաթեկնածու ընտրություններ /գալիք ընտրություն-ներում/: Ընտրական իրավունքի պաշտպանության այդ առաջավոր փորձի անպատիժ հեղինակների, կատարողների եւ նրանց աջակցողների գերակշռող մասն այսօր բարձր եւ միջին պաշտոններ է զբաղեցնում իշխանության գրեթե բոլոր թեւերում: Եվ եթե հաշվի առնենք, որ փիղ կուսակցությունները նույնպես անդամագրվել են նշված աջակցողների շարքում, ապա կարելի է ասել, որ ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրությունը շարունակվում է ավելի ինտենսիվ ձեւով: Բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ բարեփոխումները առաջ են գնում եւ մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի բարձր խորհրդում գոհ են դրանից: Այ, օրինակ՝ դատաիրավական ընտրաբարեփոխումներից, որը թերեւս ամենաչլուսաբանված հարցերից է հայաստանյան մամուլում: Կեցցե՛ն մեր անկախ դատավորները Այդ կապակցությամբ, վերլուծենք 1999թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական իրավունքի դատական պաշտպանության մեր, երեւի միակ, փորձերը կամ փորձարկումները 11-րդ ը/տ-ում, որը բոլոր ընտրություններում համարվում է ամենաօրինակելին եւ նրա օրինակով կարելի է դատել այդ գործընթացի մասին ողջ հանրապետությունում: «Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին» /Օրենքից/: Նախընտրական շրջանում տեղի ունեցած դատավորների համահայկական խորհրդակցությունում, լսելով ՀՀ սահմանադրական եւ վճռաբեկ դատարանների նախագահների, ինչպես նաեւ արդարադատության նախարարի հորդորները, առաջին ատյանի նորանկախ դատավորական կազմը լուռ ու մունջ երդվեց՝ ամեն ինչ անել 1999թ. ԱԺ ընտրություններում «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» Եվրախորհուրդ մտնելու մակարդակին հասցնելու համար: Այդպես էլ ստացվեց: Օրինակ, մեր ներկայացրած 10 դիմում- բողոքներից 78211ը ընդհանրապես չքննարկվեց, իսկ 28211ը՝ կիսատ-պռատ եւ ահա այսպես: 1. Փորձաքար-առաջին դիմումը՝ ԱԺ նախագահի կողմից իր պաշտոնեական պարտականությունների կատարման ժամանակավորապես դադարեցման օրենսդրական պահանջի չկատարման մասին, սկզբից վերադարձվեց, իբր չէր համապատասխանում ՀՀ քաղ.դատ.օր. 87 հոդվածով նախատեսված հայցադիմումին ներկայացվող պահանջներին: Ասում են՝ անկախության պայմաններում մեկ-մեկ այդպես էլ է պատահում՝ դատարանը չի հիշում նույն օրենսգրքի ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ 153 հոդվածով նախատեսված դիմումների վարույթին ներկայացվող պահանջները: Այդ հարցի կապակցությամբ մեր բողոքը բերեց նրան, որ պահանջեցին նաեւ պետական տուրք մուծել: Պարզվեց, որ հանրապետությունում գործող երկու կարեւորագույն օրենքների միջեւ լուրջ հակասության կա՝ ՀՀ քաղ.դատ.օր.-ում /70 հոդված/ խոսք անգամ չկա պետական ընտրատուրքի մասին, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը դա պահանջում է: Դե, դատավորն էլ, ենթարկվում է միայն օրենքին, մի օր մի օրենքով է ղեկավարվում, մյուս օրը՝ մյուսով: Օրինակ, 1999թ. մայիսի 30-ի քվեարկության անմոռանալի օրը, երբ Հայաստանի առաջին ատյանի դատարանների ողջ անկախ կորպուսը հազարավոր դիմումներ իբր քննարկեց եւ թույլ տվեց «ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մեղքով» /այս դեպքում երեւի՝ «դիվերսիայի պատճառով»- Ռ.Թ./ ընտրական իրավունքից զրկվածներին մասնակցել ընտրություններին, պետական ընտրատուրք այլեւս չկար: Ինչ-որ մի ֆիզիկական անձ օրենքի մեջ փոփոխություն էր կատարել: Ակնհայտ է, որ շատ օրինախախտումներ պետական տուրք վճարելու պատճառով նախընտրական շրջանում չներկայացվեցին դատարաններ, մասնավորապես, օրինակ՝ քարոզչության համար հատուկ տեղեր չառանձնացնելու հարցով մեր դիմումը: Ինչեւէ, 3000 դրամ մուծելուց հետո մեր դիմումը ԱԺ նախագահի հարցով վերջապես քննարկվեց, այն էլ… 8230 Մեր մի միջնորդության կապակցությամբ իր որոշումում դատավորը մի կողմից նշեց, որ այն կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել, սակայն նույն նիստում էլ կայացրած իր վերջնական վճիռը որակեց որպես բողոքարկման ոչ ենթակա: Եվ այդ բողոքարկվող-չբողոքարկվող վճռով բոլոր պետական եւ ինքնակառավարման մարմինների աշխատակից-պատգամավորության թեկնածուները, խախտելով ՀՀ ընտրական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի պահանջները, մնացին պետական պաշտոնյաներ: Այսպիսով, միայն օրենքին ենթարկվող անկախ դատավորը մեր դիմումի մի մասը քննարկեց որպես հայցադիմում, իսկ մյուս մասը՝ որպես ընտրադիմում: 2. Հաջորդ դիմումը քննարկվեց քվեարկության օրը՝ օրենսդրական պահանջներին համապատասխան «անհապաղ» կարգով: Բայց լավ կլիներ, որ այդ դիմումը ներկայացրած չլինեինք, քանի որ… 8230 Մի ամբողջ օր մեզանից պահանջվեց ապահովելու կողմերի եւ վկաների ներկայությունը, որը, ինչպես պարզվեց, դատարանի համար դժվար խնդիր է: Սակայն առավել դժվար խնդիր էր՝ հասկանալ օրվա վերջին դատարանի ընդունած վճիռը, որն այդպես էլ չհասավ պատասխանող-տեղամասային հանձնաժողովին: Այդ վճիռը բերում ենք առանց կրճատման՝ «Դատարանը քննելով ներկայացրած դիմումը, լսելով վստահված անձանց, գտնում է, որ պահանջը պետք է մերժել, քանի որ հանձնաժողովը արդեն իսկ իր կողմից թույլ տված խախտումը, ինչպես վկայակոչում են վերջիններս, վերացրել է»: Պատկերացնո՞ւմ եք, եթե մարդասպանը այլեւս մարդ չի սպանում, ուրեմն նա արդարացվում է իր արդեն կատարած հանցագործության համար: Իսկ պատասխանող հանձնաժողովը մի քանի ժամ հետո բողոքարկվող խախտումը շարունակեց իրականացնել ավելի եռանդուն ձեւով: Շարունակելի ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ «Մարդու իրավունքներ – 96» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031