Երեւանի կաբելի գործարանի գլխավոր ինժեներ Էդուարդ Միրզոյանը վերջերս Ստեփանակերտում էր գտնվում գործարանի մասնաճյուղի բացման հետ կապված խնդիրներ քննարկելու նպատակով։ Նա մասնակցել է կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, զրուցել ԼՂՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հայտնել է, որ մասնաճյուղը տեղակայվելու է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում (վերջինս համապատասխան տեսքի բերվելուց հետո զբաղեցնելու է 600 քմ տարածք)։ Նրա խոսքերով՝ կաբելի արտադրության համար անհրաժեշտ հումքի անսպառ շուկա է ՌԴ-ն։ Հարուստ պաշարներ կան նաեւ Իրանում։ Պայմանագիր կնքելուց հետո կարելի է օգտագործել այդ երկրի պաշարները եւս։ Պատրաստի արտադրանքի առաջին սպառողը կլինեն Արցախի հիմնարկ-ձեռնարկությունները, հանրապետության բնակչությունը։ Ստեփանակերտում թողարկված կաբելի մի մասը կիրացվի Հայաստանում։ Նախատեսվում է կաբել հարեւան Վրաստանի համար, իսկ ընդհանրապես աշխատանք կունենան շուրջ 50 մարդ, չհաշված՝ ինժեներատեխնիկական աշխատակազմը։
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
Լիբանանի համազգային հայ կրթական եւ մշակութային ընկերակցության հրավերով հուլիսի 18-օգոստոսի 1-ը Բեյրութում են ԼՂՀ երիտասարդության վարչության կից՝ «Սանդղակ» ակումբի 5 անդամներ։ Նրանք կմասնակցեն համազգայինի կողմից կազմակերպված հինգերորդ ուսանողական հավաքին։ Ծրագրով նախատեսված են դասախոսություններ, սեմինարներ, մշակութային եւ սպորտային միջոցառումներ։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Ստեփանակերտ