Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը

Հուլիս 29,1999 00:00

«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը «Արմենիկումի» հայտնագործումը բավական լուրջ խնդիրներ է առաջադրել մեր դիվանագիտական կորպուսի համար։ ԱՊՀ երկրներում գործող հայկական դեսպանատներ զանգերն ու այցելությունները հատկապես շատանում են ռուսական հեռուստատեսությունների հաղորդումներից հետո։

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան երրորդ քարտուղարը պատմում էր, որ օրական միջինը երկու-երեք զանգ կամ այցելություն է լինում։ Դեսպանատան աշխատակիցները խնդրում են ներկայացնել համապաասխան փաստաթղթեր՝ «ՍՊԻԴ»-ի տեղական կենտրոնի ախտորոշման, հիվանդության ու բուժման ընթացքի մասին, Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից հատուկ տեղեկանք։ Հենց մեր զրույցի ընթացքում հեռախոսազանգ ստացվեց Ղրիմից։ Հերթական վիրուսակիրը խնդրում էր պարզաբանել, թե ինչպես կարող է բուժման կուրս անցնել։ Նրան բացատրեցին, թե ինչ անհրաժեշտ փաստաթղթեր են պետք ներկայացնել եւ որ դրանք ուղարկվելու են Հայաստան, իսկ բուժման կուրս անցնելու հնարավորության մասին պատասխան կտրվի մեկ-երկու ամսվա ընթացքում։ Վերջին մասն իհարկե գցեց զրուցակցի տրամադրությունը։ Դեսպանատան աշխատակիցները նշում են, որ դիմողների մեծ մասը, ի վերջո, ներկայացնում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ հուսալով, որ բուժվելու հնարավորություն կստանա։

«Արմենիկումի» հեղինակության աճը, կարելի է ենթադրել, լուրջ ծանրաբեռնվածություն կապահովի մեր դիվանագիտական կորպուսի համար։ Հնարավոր է, որ հատուկ կցորդներ հայտնվեն «ՍՊԻԴ»-ի գծով։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031