Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊԵՔ ՊԱՐԶԵԼ՝ ԻՆՉ Է ՍԱ

Հուլիս 29,1999 00:00
byuje

Վերջին շրջանում պետական ու համայնքային կառույցներին սկսել է հետաքրքրել բյուջեի ճեղքվածքի խորխորատը։ Ոմանց դա հետաքրքրում է այն լցնելու ազնիվ մղումով։ Նման մղման մի անզուգական օրինակ է սույն գրությունը։ Բանալու անցքում ինչ-որ մեկի թողած երկտողի բովանդակությունը հետեւյալն է. «10 բն. պարտք 7000 դր։ Հարգելի պարտքատեր, խնդրվում է ներկայանալ ՇՇՊՍ-ի թիվ 2 տեղամաս (նախկին 3-րդ) վճարել Ձեր պարտքը։ Չվճարելու դեպքում կդիմվի օրենքով նախատեսված պատժամիջոցների»։

Ինչ-որ հիմնարկություն շատ քաղաքավարի փորձում է հավաքել իր հասանելիք գումարները։ Քաղաքավարի, որովհետեւ պահպանված են քաղաքավարության նորմերը՝ «խնդրվում է», «Ձեր» բառը գրված է մեծատառով։ Բյուջեի խորխորատը չմեծացնելու նպատակով այդ ինչ-որ հիմնարկությունը (ՇՇՊՍ անհասկանալի անունը կրող) բլանկներ չի պատվիրել, գրությունը չի կնքել։ Մի քիչ անհասկանալի է, թե դա ինչ 7000 դրամ պարտք է, ինչպես նաեւ՝ «չվճարելու դեպքում կդիմվի օրենքով նախատեսված պատժամիջոցների» արտահայտության իմաստը։ Ո՞ւմ կողմից «կդիմվի» պատժամիջոցների։ Հնարավոր է, այսինքն՝ բացառված չէ, որ քաղաքացին է պարտավոր դիմելու օրենքով նախատեսված պատժամիջոցի։ Սա շատ անակնկալ ու արտառոց պարտավորություն կլինի։ Մանավանդ, որ ես ապրում եմ ոչ 10-րդ, այլ 11-րդ բնակարանում։ Թղթի վրա հեռախոսահամար էլ չկա։ Այլապես կպարզեի, գուցե՞ բյուջեի ճեղքվածքի խորխորատը փակելու համար՝ ես եմ պարտավոր փակել հարեւաններիս պարտքը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031