Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 29,1999 00:00
Davit Harutyunyan

Ընդհանրապես հուշելը մանկավարժների կողմից չխրախուսվող զանցանք է։ Իսկ բուհերի ընդունելության քննությունների ժամանակ հուշելը նույնիսկ վտանգավոր է. կարող են քննասենյակից դուրս հրավիրել՝ զրկելով քննություն հանձնելու իրավունքից։ Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իր անբասիր կենսագրության էջերում նման մի «սեւ բիծ» ունի։ Կրթության եւ գիտության նախարարի հիշողություններով. բուհի տասնչորսամյա դիմորդ Դավիթ Հարությունյանին ստիպված էին քննասենյակում մեկուսացնել։ Նրա հետ քննություն հանձնողները, էն գլխից կռահելով, որ հրաշամանուկի հետ գործ ունեն, անարդար քայլի էին դրդում ապագա արդարադատության նախարարին՝ ստիպելով իրենց հուշել։

ՎԱՏ ԼՈՒՐ

cec

Ընդամենը երկու օր առաջ Վճռաբեկ դատարան գալու ճանապարհին բռնարարքի ենթարկվեց Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների գործով ներգրավված կին փաստաբաններից մեկը։ Եվ ահա, երեկ, երբ պետք է լսեին տուժողներին, թե՛ ամբաստանյալների, թե՛ նախագահող դատավոր Գ. Պողոսյանի «հարձակման» թիրախ ընտրվեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները (մասնավորապես՝ «Երկիր», «Առավոտ»)։ Սա այն դեպքում, երբ հարգարժան դատավորն ու ամբաստանյալների շահերի պաշտպաններն ամենուր ճամարտակում են, թե մամուլն ազատ է ու անկախ։ Դատաքննության որոշ բացեր իրենցից հեռացնելու համար նրանք փորձում են տպավորություն ստեղծել, թե մեղավորը լրագրողներն են։ Երեւի, ճիշտ են, լրագրողներն են մեղավոր, որ փաստաբան է ծեծվում, լրագրողներն են մեղավոր, որ տուժողները չափուսահման չճանաչելով՝ հայհոյանքներ են տալիս, լրագրողներն են մեղավոր, որ դատավորն այս ամենը չի տեսնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031