«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Գրանդ Տոբակո» եւ «Հայծխախոտ» ձեռնարկությունները պատրաստվում են միանալ։
ՈՉ ԹԵ ԵՐԿՐԱՊԱՀԱՄԵՏ, ԱՅԼ ԲԱՆԱԿԱՄԵՏ
ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, ըստ էության, համաձայն է «Առավոտի» իրեն տված բոլոր բնորոշումներին, բացառությամբ երկրապահամետի։ Պարոն Խաչատրյանն առաջարկում է, որ «Առավոտն» այս ոլորտում իրեն բնորոշելու համար օգտագործի բանակամետ բառը։
Կարդացեք նաև
ՔՈՎ-ՔՈՎԻ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ
Ըստ «Առավոտի» ունեցած տվյալների, Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամկետները վերջնականապես որոշված են։ Օրակարգային հիմնականում երեք խումբ հարցեր ունեցող ֆորումը, որին կմասնակցեն բազմաթիվ գործարարներ եւ քաղաքագետներ, կգումարվի սեպտեմբերի 22-23-ին։
ՏՐԱՊԻԶՈՆԸ՝ ՀԱՅԵՐԻՆ
Թուրքական «Քալ գրուպ» ֆիրման հայտարարել է, թե Հայաստանում պարտնյոր է որոնում։ Պարտադիր չէ, որ այն լինի մասնավոր ֆիրմա, պարտնյորը կարող է նաեւ կառավարությունը լինել։ Բանն այն է, որ այս տարվա վերջին սեփականաշնորհվելու է Տրապիզոնի նավահանգիստը։ Տենդերը կհայտարարվի դեկտեմբերին։ «Քալ գրուպը» պնդում է, որ հայկական պարտնյորի հետ կկարողանա նավահանգիստը սեփականաշնորհել 15 մլն դոլարով։