Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԻ

Հուլիս 29,1999 00:00
Tigran Janoyan

Վանո Սիրադեղյանի պաշտպաններից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց արգելքը չէ՞ պատճառը, որ Հայաստան վերադարձից հետո իրենց պաշտպանյալը խուսափում է հարցազրույցներից եւ գործի հանգամանքների շուրջ պարզաբանումներից։ «Իրոք, մեր խնդրանքով է նա առայժմ ձեռնպահ մնում այդ շփումներից,- խոստովանեց Տիգրան Ջանոյանը։- Քննության որոշ հանգամանքներ ու խնդիրներ ձեռնպահ էինք մնում ներկայացնելուց։ Իսկ այժմ արդեն կարող ենք անկեղծ զրույցներ, հանդիպումներ, քննարկումներ ունենալ»։

Կարդացեք նաեւ էջ 3։

ԹՈՒՐՔԻԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Turqia

Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էջեւիթն ասել է. «Իրանի ժողովուրդն ունի բարձր մշակույթ եւ հարուստ պատմություն։ Նրանք չէին կարող երկար ժամանակ հանդուրժել այդ խիստ եւ հնացած ռեժիմը, ուստի այդ տեսակետից դա (խռովությունը) բնական է»։ Իսկ թե ինչպիսի նկատառումներ ունեն հայաստանյան գործիչները հուլիսյան իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի ունեցան Թեհրանում, կարող եք կարդալ 4-րդ էջում։

ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԵՏԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ԱՎԵԼԱՆԱ

Aleqsan Harutyunyan

Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանից «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Հայաստանի վարչատարածքային բաժանումը փոխելու՝ մարզերի թիվը 5-ով ավելացնելու քննարկումների վերաբերյալ հրապարակումները։ «Բացի թերթերի այդ լուրերից՝ որեւէ լուրջ տեղ այդ մասին որեւէ խոսակցություն չեմ լսել,- ասաց պրն Հարությունյանը, որը, հիշեցնենք, նաեւ կառավարության նիստերին է մասնակցում։- Իմ կարծիքով, մարզերի սահմանների օպտիմալացման խնդիր գուցե կա, բայց չեմ կարծում, թե պետական ապարատի ուռճացման կարիքը կա»։

Ալեքսան Հարությունյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031