Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ

Հուլիս 28,1999 00:00
lxh

Հուլիսի 26-ին ԼՂՀ վարչապետը հանդիպեց «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության պատվիրակության հետ, որը գլխավորում էր կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն Ռոբերտ Ադամսը։

Պարոն Ադամսը ԼՂՀ կառավարության նախագահին տեղեկացրել է Արցախում կազմակերպության ծավալած գործունեության, ինչպես նաեւ հետագա ծրագրերի մասին, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներին։ Նա նշեց, որ իրեն հետաքրքրում է նոր կառավարության վերաբերմունքը կազմակերպության գործունեության հանդեպ, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարեց, որ ԼՂՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել եւ անհրաժեշտության դեպքում աջակցել «Փրկենք երեխաներին» կազմակերպության բոլոր ձեռնարկումներին։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031