1999 թ. հուլիսի 14-ին, «Առավոտ» օրաթերթի թիվ 191 համարում Լիլիթ Ավագյանը հոդված է զետեղել «Իսկ Դավիթ Բայրամյանը սովից կախվել է» վերնագրով։ Հոդվածում նա իր անձնական նկատառումներն է շարադրում Տավուշի մարզի Կողբ եւ Բերդավան գյուղերի բնակիչների սոցիալական ծանր վիճակի մասին եւ որպես նման վիճակի հետեւանք՝ հոդվածագիրը հայտնում է, որ Բերդավան գյուղի բնակիչ Դավիթ Բայրամյանը սովից կախվել է։
Տավուշի մարզի դատախազության կողմից Նոյեմբերյանի ՆԳ բաժնին հանձնարարվել է ստուգել հոդվածում նշված անձանց մահվան պատճառները եւ հանգամանքները։
Կատարված ստուգումներով եւ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, իրոք, 1999 թ. հունիսի 28-ին Բերդավան գյուղի իր տանը մահացել է նույն գյուղի բնակիչ Դավիթ Աբգարի Բայրամյանը։ Վերջինիս հարազատներն ու հարեւանները բացատրություններ են տվել ու հայտնել, որ վերջինս մահացել է իր բնական մահով։ Նրա մահվան բռնի լինելու վերաբերյալ որեւէ տվյալ չի փաստվել, ժխտվել է կախվելու միջոցով Դավիթ Բայրամյանի ինքնասպան լինելու հանգամանքը։
Է. ԱՆԴՐԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Տավուշի մարզի դատախազ
Դավիթ Բայրամյանի ինքնասպանության մասին լուրերը Լիլիթ Ավագյանին հայտնել են (ընդ որում՝ սեփական նախաձեռնությամբ) գյուղացիները։ Թղթակիցը չհավատալու հիմքեր չուներ, մանավանդ որ, լուրի հավաստիությունը ճշտել է տարբեր աղբյուրներից։ Այն հաստատվել է։ Առավել համոզիչ լինելու համար Լիլիթը էքսգումացիա անել չէր կարող։ Տավուշի մարզի դատախազությունը գտնում է, որ ինքնասպանություն չի եղել։ Այդ կապակցությամբ մենք մեկնաբանություն չենք անում։