Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 28,1999 00:00
Robert Qocharyan

«Մոսկովսկիե նովոստի» թերթին տրված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե անցած նախագահական ընտրություններում ինքն ու Դեմիրճյանն իրար նկատմամբ շատ կոռեկտ են եղել եւ սահմաններից դուրս չեն եկել։ Հաճելի էր հայտնագործելը, որ ընտրապայքարի շրջանակներում տեղավորվում էր գործարանների Դեմիրճյանի կողմնակից տնօրեններին բյուջեին ամենաշատ պարտքեր ունենալու մեջ մեղադրելը եւ պատասխանատվության խնդիր արծարծելը, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ արեց։ Իսկ նրա նախընտրական շտաբի շարժիչ ուժերի հնարքները մտաբերելն էլ առավել է լայնացնում այդ շրջանակը՝ ինչ արժեն միայն Դեմիրճյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի հետ կապելը, նրան ծաղրող մուլտֆիլմ ցուցադրելը, նրա ղեկավարած գործարանի գործունեությունը սեւ գույներով ներկայացնելը, «Դեմքեր» ծրագրով կողմնակալ հարցումներ ներկայացնելը եւ կոռեկտության մասին պնդումը հաստատող այլ բազմաթիվ վկայությունները։

ՎԱՏ ԼՈՒՐ

caxik

Երեկ Աշոտ Բլեյանի անունից «Առավոտի» աշխատակցուհիներից մեկին վարդերի մի փունջ նվիրեցին։ Այս լուրը գրում ենք մտավախությամբ, թե Նուբարաշենի մեկուսարանում էլի ռեժիմը կխստացնեն՝ քսիֆներ հայտնաբերելու համար, դատախազությունը մեղադրանքի շրջանակը կլայնացնի, թե այդ ի՞նչ միջոցների հաշվին է նա մինչ այժմ աջ ու ձախ ծաղիկներ նվիրում, իսկ դաշնակցական մամուլն էլ մի հերթական ջախջախիչ հրապարակմամբ հանդես կգա Բլեյանի դեմ։ Վերջինս թերեւս բարի նախանձով պայմանավորված կլինի, քանի որ դաշնակցականները տեարի պես երախտապարտ չէին բանտարգելության ընթացքում իրենց պաշտպանողների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031