Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՕԳՆԱԿԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

Հուլիս 28,1999 00:00
Azgayin joxov

ԱԺ կանոնակարգն այս օրերին լուրջ վերատեսությունների է ենթարկվում։ Խմբերն ու խմբակցություններն իրենց առաջարկություններն են ներկայացնում այդ փաստաթղթի փոփոխությունների վերաբերյալ։ Գոնե մեկ հարցում նրանք միակարծիք են՝ երկուական օգնականի հաստիք սահմանել մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների համար՝ մեկն ընտրատարածքում, մյուսը՝ պառլամենտում։ Իսկ համամասնական կարգով ընտրված պատգամավորներին էլ տարածքներում հատկացնել փորձագետ-օգնականներ։

ԲԵՆԶԻՆԸ ԷՆԵՐԳԱԿԻՐ ՉԷ

hark

 

Տարբեր աղբյուրներից հաստատվում է «Առավոտի» երեկվա լուրն այն մասին, թե օգոստոսի 1-ից բարձրացվելու է ակցիզային հարկը ծխախոտի եւ բենզինի վրա։ Կա միայն մի տեխնիկական ճշտում. պարզվում է, բենզինը էներգակիր չէ։

ՆՈՐ ԲՈՒՌՆԱՇՆԵՐԸ ՕԳՈՍՏՈՍԻ ՍԿԶԲԻՆ

ashot agababyan

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, Աջափնյակ թաղամասում համայնքապետի թեկնածու առաջադրվելու համար սահմանված է քառօրյա ժամկետ՝ օգոստոսի 4-7-ը։ Դրանից հետո միայն կիմացվի, թե ովքեր են հաջորդ շարքի բուռնաշները, անկախ նրանից՝ հիմա նրանք բացահայտորեն խոսում են իրենց նպատակների մասին, թե՝ ոչ։

ՍԵՎԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ

sevan

Հայաստանի էկոլոգիական շրջանակների գնահատմամբ, Սեւանա լճի վիճակը պարզապես աղետալի է։ Անցյալ տարվա օգոստոսի 1-ի համեմատ, լճի մակարդակն իջել է 31 սանտիմետրով։ Խնդիր. հաշվենք, թե մեջը որքան փող կա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031