Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 28,1999 00:00
Tigran Janoyan

Երկուշաբթի Վանո Սիրադեղյանի 5 պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քրեական գործում կարճել նրա վերաբերյալ մասը՝ «հանցագործության դեպքի բացակայության եւ հանցագործությանը Վ. Սիրադեղյանի մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքերով, անհապաղ դադարեցնելով քրեական հետապնդումը նրա նկատմամբ»։

Տիգրան Ջանոյանը համաձայնեց «Առավոտի» ենթադրությանը, որ այս միջնորդությունն անտարակույս մերժվելու է։

Այնուամենայնիվ՝ նրանց հիմնավորումների մի մասը՝ կարդացեք 3-րդ էջում։

ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ

bagrat asatryan

Բագրատ Ասատրյանը հաստատեց «Առավոտի» ունեցած տեղեկությունը, որ «Հայներարտբանկում» իր միակ նշանակումն առայժմ ԱԺ նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանին իր խորհրդական նշանակելն է եղել։

ԿԱԴՐԱՅԻՆ

seyran ohanyan

«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, մոտ օրերս, այնուամենայնիվ, նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարարը, եւ ամենահավանական թեկնածուն է գեներալ Սեյրան Օհանյանը, որը վայելում է թե՛ Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարության եւ թե՛ Սամվել Բաբայանի հարգանքը։ Հավանաբար փոփոխություն է կատարվելու նաեւ ԼՂՀ ՆԳ նախարարի պաշտոնում, որտեղ նշանակվելու է Բակո Սահակյանը։

Իսկ Երեւանում փոխվելու է տեղեկատվության եւ գրահրատարակչության պետը. Հարություն Կարապետյանին փոխարինելու է Էդվարդ Միլիտոնյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031