Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ

Հուլիս 27,1999 00:00
xoshtangum

Երեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մեզ տրամադրեց իրենց ուղղված Գոռ Ստեփանյանի դիմումը, որով վերջինս խնդրում է իրեն օգնել գտնելու իր եղբոր՝ Արսեն Ստեփանյանի մահվան մեղավորներին։

Հուլիսի 23-ին հսկիչը պահանջում է, որ Արսեն Ստեփանյանը մուծի էլեկտրաէներգիայի վարձը։ Երբ վերջինս անվճարունակության պատճառով հրաժարվում է կատարել այդ պահանջը, ոստիկանության նախկին աշխատակից-հսկիչը նրան պարտադրաբար տանում է Արաբկիրի ՆԳ բաժին։ Ըստ դիմումի, Արսեն Ստեփանյանին այնտեղ ժամը 11։30-ից մինչեւ 17։30-ը պահելուց հետո բաց են թողնում։ Հոր եւ եղբոր ուղեկցությամբ տուն գալուց 2 ժամ հետո Արսեն Ստեփանյանը հանկարծամահ է լինում։ Պարզվել է, որ 33-ամյա Արսեն Ստեփանյանի սրտի, ուսի եւ ոտքերի հատվածում կան բազմաթիվ վնասվածքներ եւ կապտուկներ, որոնք ՆԳ բաժնում իրականացված խոշտանգումների արդյունք են։ Մահացածը դեպքից առաջ տարել էր սրտի ծանր վիրահատություն։ «Ես լսել եմ, թե ինչպես էին ՆԳ բաժնի աշխատակիցները սպառնում եղբորս, թե՝ եթե փողը չտաս, այնքան կծեծենք, որ կսատկես»,- իր դիմումում գրում է Գոռ Ստեփանյանը, հավելելով, որ երկար ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է դատական բժիշկ հրավիրել, մինչեւ գործին միջամտել է ՆԳ վարչության պետի տեղակալ Սիմոնյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԴԱՐՁՅԱԼ ՉԵՆ ՆՍՏՈՒՄ, ՆՍՏՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ

Armen Darbinyan

Կառավարության շենքի դեմ-դիմաց, ծառերի շվաքում կրկին նստել են ՊՆ «Սիփան-Շինուժ» շինարարական կազմակերպության բանվորները։ Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ցուցադրաբար դուրս եկավ մարդկանց մեջ, զրուցեց եւ խոստացավ, որ ձեւեր կգտնի բանվորների չվճարված աշխատավարձերի մի մասը վճարելու համար։ Ձեւեր գտնվեցին, սակայն վճարվեց խոստացածի չնչին մասը միայն։ Նոր կառավարությունից եւ նոր վարչապետից բանվորները պահանջում են իրենց տարիների աշխատավարձը։

ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿ Ա

benzin

Անցյալ շաբաթվա վերջին բենզինի գինը կտրուկ բարձրացավ։ Բենզինի անհետացման եւ գների կտրուկ աճի վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ կան։ Ականատեսների վկայությամբ՝ մի քանի բենզալցման կայաններ է այցելել վարչապետն անձամբ եւ խիստ կտրուկ հրահանգել է՝ բենզինի գինը չբարձրացնել եւ պահած բենզինը հանել վաճառքի։ Շաբաթ օրվա երկրորդ կեսից Սուրենավանից արդեն մեծ քանակությամբ բենզին էր մտնում մայրաքաղաք։

ԻՐԱՎԱԲԱՆ ՉԵՍ ԴԱՌՆԱ

Vladimir Nazaryan

Մի օր, զրույցի ընթացքում, իրավահայր Վլադիմիր Նազարյանն «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ասել է. «Չէ, Արթուր ջան, դու իրավաբան չես դառնա, որովհետեւ արդեն դոկտոր ես»։

ՍԵՊԱՐԱՏԻԶՄ

hhsh

ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ հավանաբար շուտով այդ միավորը կպոկվի մայր կազմակերպությունից։ Այն, ըստ երեւույթին, Դավիթ Շահնազարյանի եւ Վիգեն Խաչատրյանի ստեղծելիք նոր ազատական կուսակցությանը կմիանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031