Հաղորդվել էր, որ Տավուշի դատախազը Վանո Սիրադեղյանի մրցակից Իլյիչ Բեգլարյանի բողոքի հիման վրա քննում է թիվ 75 ընտրատարածքում ընտրություններին առնչվող որոշ հանգամանքներ։ Գլխավոր դատախազին պարզաբանումների վերաբերյալ «Առավոտի» դիմումը քիչ բան ավելացրեց արդեն իսկ հաղորդվածին։ «Այո, Տավուշի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, քանի որ կային դիմումներ առանձին խախտումների փաստերի վերաբերյալ,- ասաց Աղվան Հովսեփյանը։- Ստուգումները շարունակվում են, արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։
ՎԵՐԱԴԱՐՁ ԹԵՀՐԱՆ
Իրանի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» վկայեցին, որ վերջին ամիսներին մեր հանրապետությունում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար պրն Քոլեյնին օրերս մեկնել է Իրան։ Խոսք կա, որ սա նրա վերադարձն էր եւ արդեն եկել է դեսպան նշանակելու ժամանակը։
Կարդացեք նաև
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՎՐԱ
Դատական նիստի ընդմիջումից հետո ժամը 15-ի սահմաններում, Արմեն Տեր-Սահակյանի գործով ներգրավված փաստաբաններից մեկը՝ Սեդա Սաֆարյանը, երբ գալիս էր դատարան (իր պաշտպանյալի՝ Աղասի Ավետիսյանի հարազատների ուղեկցությամբ), ենթարկվեց հարձակման։ Նրա գլխին «տուժողները» հարվածել են ծանր ցելոֆանե տոպրակով, հարվածել են նաեւ աջ ձեռքին։ Փաստաբանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ եւ պահանջեց իրենց անվտանգության ապահովում։ Նշենք, որ այս գործով փաստաբաններին ֆիզիկապես «ճնշելը» առաջին դեպքը չէ։