Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրավունք եւ միաբանությունը»

Հուլիս 24,1999 00:00
Artashes Gexamyan

Նախորդ հանցավոր ռեժիմի մղձավանջի ընթացքում հաջողակ բիզնեսմեն դարձած Արտաշես Գեղամյանը /որն այդ պատգամավորական խմբի ղեկավարն է/ այնպիսի վառ գույներով ներկայացրեց սովի ահագնացող վտանգը Հայաստանում, որ կառավարությանը, հավանաբար, վերջնականապես պարզ դարձավ՝ նա պետք է «համագործակցի» պրն Գեղամյանի հետ, այսինքն՝ պաշտոն տա նրան: Թե չէ՝ «Կալը եւ հնձանը նորանց չի կերակրիլ, եւ քաղցուն պիտի ստէ նորան» /Ովսէէ, գլ. Թ/:

Մարդու իրավունքների հանձնաժողովը

Paruyr Hayrikyan

Նախագահին կից գործող իրավապաշտպանների մեծամասնությունը /բացառությամբ Պարույր Հայրիկյանի եւ Վարդան Հարությունյանի/ փաստորեն դեմ քվեարկեց կրթահամալիրի տնօրեն եւ կուսակցության ղեկավար Աշոտ Բլեյանի խափանման միջոցի մեղմացմանը՝ կալանքը չբացակայելու ստորագրությամբ փոխարինելուն: Ինչ խոսք, հայ իրավապաշտպաններն օժտված են ազգային սպեցիֆիկայով՝ նրանք «կուռկուռի ձագ» են դառնում նախագահի կամ դատախազի մի խեթ հայացքից: Ուստի բնական կհնչի հետեւյալ առաջարկը. մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դարձնել ոչ թե նախագահին կից, այլ ՊԱԿ-ին կից, եւ նիստերն անցկացնել Նալբանդյան փողոցի հայտնի շենքի նկուղներում:

Մուրադ Պետրոսյանը

Murad Petrosyan

Ղարաբաղում ապրող ինքնուս փիլիսոփան միանգամայն ճիշտ է բնութագրել մեր թերթի ուղղվածությունը. «Առավոտի» նյութերը «էդպես պրոստը տալիս են, հետաքրքրության համար, լիշ բը կարդացողները շատ լինեն»: Փոխարենը Մուրադիկն առաջարկում է, որ մամուլը «պրոժեկտոր» դառնա եւ լուսավորի ժողովրդի ճանապարհը: Բայց ախր եթե կարդացող չլինի, ո՞ւմ ճանապարհն ենք մենք լուսավորելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031