Առաջնորդվելով «Մամուլի մասին» օրենքի հոդված 24-ով՝ «ԱԻՄ-ում չգիտեն, թե ուր է իրենց նախագահը» հրապարակմանը («Առավոտ», 22.07.1999 թ.) ի պատասխան, պահանջում ենք տպագրել հետեւյալ նյութը։
ՍՈՒՍԱՆՆԱ ԶՈՐԱՆՅԱՆ,
ԻՄ պատասխանատու քարտուղար
«Առավոտին» սիրով տեղեկացնում ենք, որ Ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, չունենալով Ձեր թերթի թույլտվությունը, գտնվում է արձակուրդում, որի մասին «չի զեկուցել» նաեւ ԻՄ Կենտրոնական գրասենյակի այդ օրվա հերթապահին։
Կարդացեք նաև
Ինչեւէ, ցանկանանք նրան հաճելի հանգիստ։
ՆՈՐԱՅՐ ԽԱՆԶԱԴՅԱՆ,
ԻՄ դիվանի փոխխոսնակ
Որ Պարույր Հայրիկյանը մեր թերթի թույլտվությունը չունենալով է ԱՄՆ մեկնել՝ մի կերպ կդիմանանք այդ ծանր հարվածին։ Բայց որ այդ մասին «չի զեկուցել»՝ նաեւ ԻՄ ԿԳ հերթապահին, արդեն շատ վատ է։ Այլապես նա կկարողանար լիարժեք պատասխանել լրագրողների հարցերին եւ ԱԻՄ-ի ղեկավարներն էլ հնարավորություն կունենային հետին թվով մանրախնդիր պարզաբանումների փոխարեն՝ լուրջ գործով զբաղվել (եթե, իհարկե, ունեն այդպիսին)։ Իսկ պրն Հայրիկյանին «Առավոտն» էլ է սիրով ցանկանում հաճելի հանգիստ։