ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանի հինգ փաստաբաններին 41 օր էր տրամադրվել քրեական գործի 39 հատորներին ծանոթանալու համար։ Ստեղծվել էին բոլոր պայմանները՝ առանձին աշխատասենյակ եւ այլն։ Փաստաբանները պատճենահանել են բոլոր 39 հատորները։ Այժմ եւս մեկ ամիս տրամադրելու փաստաբանների խնդրանքը պրն Հովսեփյանը «արհեստական ձգձգում» դիտեց։ Ըստ այդմ, նոր ժամկետ չի տրամադրվի եւ թերեւս երկուշաբթի այդ գործը կփոխանցվի դատարան։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» հաջորդ համարում։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Կարդացեք նաև
Իզուր էր փաստաբան Տիգրան Ջանոյանը միջնորդել կարճել Նիկոլ Փաշինյանի դեմ գործը՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Փաստարկներից մեկն, օրինակ, սա էր, որ իշխանության ներկայացուցիչներին՝ հարկադիր կատարողներին «ռադ եղեք իմ տանից, կազյոլներ» ասելու գործողություններում հանցակազմ չի եղել եւ «խնդիրը սահմանափակվել է փոխադարձաբար միմյանց նեղացնելու հանգամանքներով»։
Այդ գործի մասին կարդացեք՝ էջ 3։
ԳՆԱՀԱՏԵՔ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՄԵՋ
Թեպետ կառավարության կողմից ոչ մի աջակցության չարժանացավ «Վարսահարդարման արվեստի եւ դեկորատիվ դիմահարդարման Հայաստանի առաջին չեմպիոնատը», այդուհանդերձ միջազգային կարգի մրցավարների կարծիքով, այն բարձր որակ ապահովեց։ Համեմատության համար նշենք, որ նմանատիպ չեմպիոնատներին աջակցում է ոչ միայն Մոսկվայի, այլեւ անգամ ՌԴ կառավարությունը։ Իսկ քաղաքապետ Յու. Լուժկովը հանդիսավոր բացման պարտադիր հյուրն է։
Կարդացեք նաեւ էջ 14-ում։