Հայաստանի թիվ 1 հարկատուն՝ «Գրանդ Տոբակոն», մտադիր է իր սեփական թերթը հիմնադրել, որտեղ նաեւ անդրադառնալու են ծխախոտագործության խնդիրներին։ Վերջնականապես հստակ չէ, բայց, ըստ ամենայնի, թերթի գլխավոր խմբագիրը «Հայաստանի Հանրապետութիւն»-ի աշխատակից եւ «Սպառողի էջի» վարող Վաչագան Սարգսյանն է լինելու։
ՄԱՐԴ ՀԵՐՔՄԱՆ ԲԱԽՏ ԷԼ ՉՈՒՆԻ
Կարդացեք նաև
Երեկ մեր լրագրողը սրտատրոփ գնաց Կենտրոն, Նորք-Մարաշ Առաջին ատյանի դատարան՝ բաղձալի «հերքումը» շուտափույթ խմբագրություն հասցնելու եւ ժամկետից շուտ տպագրելու պայծառ տրամադրությամբ։ Սակայն ի ցավ նրա հոգնատանջ սպասումների, 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածուի հաղթական հերքում-որոշումը չկար։ Չէր գտնվում։ Մեքենագրված չէր։ Դատական նիստից անցել է ուղիղ 10 օր։
ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, Օ՜, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ
Վերջին օրերին Ազգային ժողով է այցելել նախորդ երկու խորհրդարանների պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Խաչիկ Սաֆարյանը։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը նրան հրավիրել է աշխատել իբրեւ փորձագետ-մասնագետ։ Հայտնի չէ միայն, պրն Սաֆարյանը կընդունի հրավերը, թե՝ ոչ։
ԿՍՏՈՒԳԻ՝ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ
Օրերս ԼՂՀ վարչապետը եղավ ԼՂՀ ՆԳՆ թիվ 1 ուղղիչ-աշխատանքային հիմնարկությունում, ուր հանդիպեց բանտարկյալների հետ։ Վերջիններս Ա. Դանիելյանին ուղղեցին մի շարք հարցեր՝ ակնկալով անկեղծ պատասխան կառավարության ղեկավարից։ Վարչապետը խոստացավ գործող օրենսդրությանը համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո պատասխանել նրանց դիմում-հարցադրումներին։
Սեփ. լր.