Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 23,1999 00:00
Azgayin joxov

Ըստ էության լուրջ փոփոխություններ են կատարվելու Ազգային ժողովի սննդի սպասարկման ոլորտում։ Եթե մինչեւ օրս դա իրականացվում էր մասնավոր հիմունքներով՝ ՍՊԸ-ի միջոցով, ապա հիմա նորից պետական առեւտուր կազմակերպելու խնդիր է առաջացել։ ԱԺ-ի ճաշարանը, ըստ երեւույթին, կանցնի Երեւանի առեւտրի եւ սպասարկումների պետական ձեռնարկության տնօրինության տակ։ «Կենտրոնամետ» Ազգային ժողովը կամաց-կամաց սկսում է իրականացնել «պետության կարգավորիչ դերի» մասին իր նախընտրական խոստումները։

ՎԱՏ ԼՈՒՐ

nyut

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Չարենցի 17 հասցեում գտնվող Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության կոլեկտիվը նյարդային վիճակում է։ Նրանց առաջարկվել է շենքն ինքնակամ ազատել եւ, բնականաբար, ինքնակամ հանձնել արժեթղթերի բորսայի նորաստեղծ տեսչությանը։ Երեկ ժամը 14.00-ի սահմաններում ինստիտուտ ներխուժեցին մի խումբ «արհեստավորներ», որոնք մեծաքանակ գիրուգրականությունը տեղաշարժելու անհաջող փորձեր ձեռնարկեցին։ Բախումնային իրավիճակն առկա է։ Այսօր նյութաբանները ժողով են հրավիրելու՝ որոշելու համար իրենց անելիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031