Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանին «Առավոտը» հարց ուղղեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ պրն Աղաբաբյանը հաստատապես չի մասնակցի մեկ ամիս հետո Աջափնյակի համայնքապետի պաշտոնի համար վերստին ծավալվող պայքարին։ «Աշոտ Աղաբաբյանը երբեք ինքնուրույնաբար չի որոշել ընտրապայքարի մեջ մտնելու հարցը։ Եվ ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ նրա առաջադրվելու հարցը կորոշի Հայաստանի հանրապետական կուսակցության խորհուրդը»,- ասաց Գալուստ Սահակյանը։
ԱՋԱՓՆՅԱԿ-2
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, Աջափնյակի համայնքապետի նոր ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը կառաջադրի նաեւ Ռաֆիկ Մկրտչյանը, որն Արագածոտնի նախկին փոխմարզպետն է եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ։ Իրազեկները նրա հնարավորությունները բավական բարձր են գնահատում։
Կարդացեք նաև
ՊՈՂՊԱՏՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ
Հակառակ կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանի բազմակի հայտարարություններին՝ նա այդպես էլ զրպարտության համար հայց չհարուցեց Արշակ Սադոյանի դեմ։ Ամեն ինչ կարծես ավարտվեց նրանց միջեւ հեռուստատեսային բանավեճով։ «Թերեւս այդ հեռուստաբանավեճն էլ ծավալել էին որոշակի նպատակով, որ ընթացքը փոխելու հեշտ ձեւ գտնվի,- ենթադրեց պրն Սադոյանը։- Ցավոք, չնայած ամպագոռգոռ խոսքերին, այդպես էլ գործը դատարան չհասավ»։