Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՓՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ

Հուլիս 23,1999 00:00
Arshak Sadoyan

1998-ի մայիսին Արշակ Սադոյանի հայտարարությունների հիման վրա դատախազությունը քրեական գործ էր հարուցել յուրացմամբ կամ ծառայողական դիրքի չարաշահմամբ ունեցվածքի հափշտակման հոդվածի հատկանիշներով։ Այս գործի որոշ դրվագներով արդեն երկու գործ դատարան է փոխանցվել, ասենք, 200 տոննա գոյություն չունեցող մազութը 1994-95-ին կեղծ պայմանագրով ձեւակերպելու եւ դրա դիմաց 18 հազար դոլարը յուրացնելու համար պատասխանատվության է կանչվել Վանաձորի ՋԷԿ-ի նախկին պետը։ Ընդհանուր առմամբ, վերականգնվել է պետությանը հասցված շուրջ 1 մլն 250 հազար դրամի վնասը։ Բայց Արշակ Սադոյանն էլի դժգոհ է։

Կարդացեք՝ էջ 3։

ՓՈՂ ՏՈՒՐ, ՈՐ ՊԱԿԱՍԵՆ

Vladimir Nazaryan

«Վերջերս իմացա, որ Հայաստանում 320 բանաստեղծ կա։ Էդքանին դիմանալ կլինի՞։ Էդքան բանաստեղծներն Ամերիկան էլ կարող են քանդել, ուր մնաց Հայաստանը։ Նույն ձեւով Հայաստանի 80 կուսակցություն պետք չէ։ Պետության կողմից կուսակցություններին փող տալը, ինչը սկզբնավորվել է Գերմանիայում, դրանց թիվը պակասեցնելու նպատակ է հետապնդել»,- ասաց իրավաբան Վլադիմիր Նազարյանը կուսակցություններին տրվող փողերի վերաբերյալ «Առավոտին» տրված հարցազրույցում, որը կարող եք կարդալ 4-րդ էջում։

ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ՝ ԼԴԿ-ԺԱԿ

liberal

Հավաստի աղբյուրները վկայում են, որ «21-րդ դար». Ժողովրդավարական-ազգային եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների ղեկավար մարմինները որոշում են ընդունել հրավիրել արտահերթ համագումար՝ միավորվելու նպատակով։

ԼԴԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ դա տեղի կունենա օգոստոսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031