Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ

Հուլիս 22,1999 00:00
Vladimir Nazaryan

Նախագահին կից գործող սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի աշխատանքը դադարեցվել է։ Հայտնի չէ, թե իրականության մեջ ինչ նկատառումներով է առաջնորդվել Ռոբերտ Քոչարյանը։ Նկատի՞ է առել Պարույր Հայրիկյանի զրոյական վարկը հասարակության մեջ եւ դրա հետեւանքները՝ վերջինիս ղեկավարած հանձնաժողովի առաջարկների նկատմամբ, թե մի այլ բան, սակայն տեղի ունենալիքն արդեն տեղի է ունեցել, ինչը մեկնաբանում է իրավաբանության դոկտոր Վլադիմիր Նազարյանը.

– Մի առիթով ասել եմ, որ այն առաջարկները, որ Պարույր Հայրիկյանի ղեկավարած հանձնաժողովն է ներկայացնելու, ես կանեի 1,5 ժամում։ Իհարկե, ոչ լուրջ վիճակում։ Լուրջ վիճակում ինձ նման բան թույլ չէի տա։ Իհարկե, ողջունում եմ, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվեցին։ Սահմանադրությունը բարդ փաստաթուղթ է եւ պահանջում է մասնագիտական մոտեցում։ Այդ փաստաթուղթը որքան իրավաբանորեն հղկված լինի, այնքան լավ։ Որովհետեւ տարբեր են քաղաքական շահերը, որոնք ներկայացնում են իբրեւ պետական շահեր։ Սահմանադրությունը խոր գիտելիքներ պահանջող բնագավառ է։ Փոփոխություններն այս ոլորտում հանրաքվեով չի կարելի լուծել, այլապես նույնն է, թե «Հրազդան» մարզադաշտում 75 հազար մարդ հավաքենք, ու քվեարկությամբ որոշենք՝ ինչ-որ մեկի սիրտը վիրահատե՞նք, թե ոչ, երբ երեք լուրջ սրտաբան իրենց կարծիքն արդեն հայտնել են։ Բայց դե, դեմոկրատիա է, չէ՝ բերեք քվեարկենք։ Իհարկե, Սահմանադրությունը կատարելագործման կարիք ունի՝ նախագահի լիազորություններին հակազդելու եւ տեղական ինքնակառավարման աշխատանքը կանոնավորելու առումով, սակայն, դա պետք է անել աստիճանաբար՝ փուլ առ փուլ։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031