Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 22,1999 00:00
Vardan khachatryan

Պարզվում է, որ ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը ազգանուն ունի։ Երբ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի օգնական Կարինե Դումիկյանը նրան ասել է՝ Վարդան, կարող եք ներս մտնել, վերջինս ծանուցել է, որ իր ազգանունը Խաչատրյան է։ Լավ է, որ երկրապահամետ քրիստոնյա դեմոկրատը, թեեւ ոչ այնքան հազվագյուտ, բայց ազգանուն ունի։

ՎԱՏ ԼՈՒՐ

ar

Եվ երեկ էլ հերթական անգամ «Ար» հեռուստաընկերության լրագրողական որեւէ արժանիքով այդ իրավունքը չվաստակած ինքնագոհ «Մամուլի խոսնակ»-ավարուհին զրպարտեց «Առավոտին»՝ մեր հրապարակած լուրերը առանց որեւէ հիմքի որակելով բամբասանք։ Եվ երեկ էլ «Առավոտը» մերժեց հրապարակել «Ար»-ի ղեկավարի դեմ մի հերթական (այս անգամ՝ Վ. Վարդանյանի) հոդվածը, որ գրված էր հեգնական եւ թունոտ տոնով։ Ահա այսքան տարբեր են քննադատության որակի եւ լրագրողական պարկեշտության սահմանների վերաբերյալ մեր եւ «Ար»-ի պատկերացումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031