Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ» ԸՆԴԴԵՄ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ

Հուլիս 22,1999 00:00
hrant vardanyan

Եվ հակառա՞կը «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետերերից Հրանտ Վարդանյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե Արմեն Դարբինյանն ինքնակամ եւ առանց կառավարության նախնական քննարկման էր որոշում ընդունել մինչեւ հուլիսի 1-ը երկարացնել հունիսի 1-ի համար նախապես սահմանված այն ժամկետը, երբ ծխախոտների վրա հայերեն զգուշացում պիտի լիներ ծխելու վտանգավորության վերաբերյալ։ Նշենք, որ որպես վարչապետ Արմեն Դարբինյանի պաշտոնավարման նախավերջին օրն ընդունված այս որոշմամբ երկարաձգվեցին ներմուծողների համար արտոնյալ պայմանները։

Հրանտ Վարդանյանի այս հայտարարությունից հետո հեռուստատեսություն է այցելել Արմեն Դարբինյանի շահերի ներկայացուցիչ իրավաբանը եւ պահանջել ելույթի տեսագրությունը՝ դատական խնդիր հարուցելու համար։

ԲԱԽՏԻ ՏԵՐԸ ԹԱՂԵՄ-2

dolar

Ըստ որոշ վկայությունների, ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը Լեհաստանում խաղատներից մեկում 3500 դոլարին համարժեք զլոտի է շահել։

ՈՆՑ ՈՐ ԽՈԶ ԼԻՆԻ

xoz

Հուլիսի 16-ի երեկոյան «Մի գարեջուր, մի աշխարհ» գարեջրատան բացօթյա հատվածն այցելեց Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի եղբայրը։ Նա խույս տվեց օգտվել քարաշեն աստիճաններից եւ գարեջրատան տարածքն անցավ կանաչ խոտը տրորելով։

Սեղաններից մեկի կողքին նստած մի կին, առանց ճանաչելու եկվորին, իր սեղանակիցներին ասաց. «Ոնց որ խոզ լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031