Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Եվրոպայի հետ համաձայն չեմ»

Հուլիս 21,1999 00:00
Murad Petrosyan

«Կակ զարանիե, օտ ռոժդենիյա, վ գենախ չելովեկա պրեդօպրեդելենի սվոյստվա ֆիզիչեսկոյ եվո սուշչնոստի՝ ռազմեր ռոստա, ցվետ գլազ, վիսատա լբա, ֆորմա նոսա»։

«Взгляд из Арцаха».Մուրադ Պետրոսյան

Սկիզբը՝ նախորդ համարում

– Լավ, ինչո՞ւ ծնվեց ամսագիրը։

– Ամսագիրը ծնվելը ըսենց ա. ոնց որ գայի այդ մտքին, բայց ավելի լավ Նժդեհն է եկել. մամուլը ոնց որ պռոժեկտոր ա, պիտի լուսավորի ճանապարհը, որով ժողովուրդը գնում ա։ Առանց սրեդստվա մասսովի ինֆորմացիի, ժողովրդի համար մութ կլինի ճանապարհ գնալը։ Էս ա իմաստը… Իմ կրեդոն ակտուալնոստ ի սուբյեկտիվնոստ։

– Ո՞րը կլինի ամենահրատապ թեման ամսագրում։

– Մենք պետք է Ռուսաստանի կյանքի մեջ մտնենք։ Արեւմուտքի հետ չպիտի տարաձայնություն ըլնի։ Իրանցից ասնավնոյ բաները պիտի ընդունենք. դեմոկրատական պրինցիպներն ու մարդի իրավունքները։ Բաներ կան, որ ես չեմ ընդունում, օրինակ, շատ ազատությունը եւ շատ լիբերալիզմը։ Հենա, խի օրինակ, սպասենք Քլինթոնն ասի, թե Գոլիվուդում ֆիլմ-ուժըսը շատ ա արտադրվում։ Մարդն էլ անսահման ապետիտ ունի։ Ուզում ես միլիարդներ տուր։ Հիմա պրոստը 100 դոլար չունի, ասում ա՝ ըսենց ա… Մենք պիտի ասենք, որ Ռուսաստանը մեզ մոտիկ ա, բայց դա չի նշանակում, թե զապըդին էլ պիտի ասենք. մորքուրս ես, ինձ համար չուժոյ ես։

Ես այստեղ շատ խոր, օրիգինալ մտքեր եմ տալիս…

– Ինչպիսի՞։

– Օրինակ, հոգին մինչեւ հիմա փիլիսոփայության մեջ մութ ա։

– Կարո՞ղ ենք ասել, որ կդառնաք «հոգու լրագրող»։

– Հիմա հնարավոր է Նոբելսկի պրեմյա էլ տան, եթե ես դուրս գամ։ Ուզում եմ ասել, որ ես վախ չունեմ։

– Իսկ ինչո՞ւ չեք օգտագործում պառլամենտական հարթակը։ Քի՞չ էր, չէ՞ր բավարարում։

– Պառլամենտի տրիբունան փակ ա։ Բետոնված։ Սա Հայաստանի պառլամենտը չի, որ պրյամոյ տրանսլյացիա լինի։ Իհարկե, ահագին ինձ համար լավ կլիներ, որ Հայաստանի պես ըլներ։ Սաղ հարցերը չեն, որ պառլամենտական տրիբունայի զրից են (օրինակ, ամերիկացի բժիշկ Գեւորգյանի հարցը)։

Որովհետեւ քիչ ա օբյեկտիվնի մամուլը։ Եթե դաժե անկախ են, անկախ են կառավարությունից։ Բայց ամենքը ներկայացնում ա որեւէ մի տեչենի. դապուստիմ մեկը սոցիալ-դեմոկրատական, մեկը լիբերալ-դեմոկրատական, բայց օբյեկտիվիզմը չկա։ Ակտուալնոստը կարեւոր հարց է, ոչ թե Վենեսուելա վերտալյոտ ա ընկել… դա ակտուալնի չի։

-«Հայացք Արցախից» ձեր հեղինակած ամսագրում կլինե՞ն հրատապ թեմաներ։

-Ամենաակտուալնի թեման Հայաստանի եւ Ղարաբաղի թեման է։ Մեր մոտ էս ա ճգնաժամ է, չնայած ես գիտեմ, որ ճգնաժամը հաստատ անցել ա։ Դա ոչ թե հարցական ա։ Հետո մենք Ռուսաստանից շատ բան ունենք ու կապված էլ վինուժդենի պիտի լինենք։ Մենք պետք է խորը նրանց կյանքի մեջ մտնենք։ Ես ումերեննի դեմոկրատիայի կողմնակից եմ։

-Ունե՞ք մտավոր ուժեր ամսագրում։

-Իմ մտածելակերպս մի քիչ ուրիշ ձեւ է։ Քանի որ փիլիսոփայության մեջ մի քիչ խորացած եմ, ակտիվ եմ եղել։ Էս թեկուզ կամսամոլ-բան են եղել, էս հմիկվա ղեկավարները, բայց դրանք մի մասշտաբի ղեկավարներ են եղել։ Բայց ես մինչեւ հիմա հիշում եմ, որ Բիրմա 60 թվին պերեվառոտ է եղել գեներալ Նեվինի գլխավորությամբ։ Եթե, օրինակ, ձեր կոլեգան, խմբագիրը, որին ուզում են գործից հեռացնել, եթե որակով նյութ պատրաստի, ես կուզեմ տպել։

-Ձեզ կկարդա՞ն, ի՞նչ եք կարծում։

-Չկարդան էլ, ամենքը մի 10 տարի հետո կհամոզվեն, որ ես շատ խոր, օրիգինալ մտքեր եմ տալիս։ Ես կուզեմ աշխարհահռչակ ըլնեմ. խի՞, որ ես հաշվում եմ, որ խելոք միտքս պետք ա կոլեկտիվին։ Կոլեկտիվը ազգն ա։ Որ ասած բանս գին ունենա։ Որ Քոչարյանի պես չասեն. գնացեք Պետրոսյան Մուրադին տեսեք, հետո ձեզ պարզ կլինի՝ ով ա։

-Վիրավորվա՞ծ եք։

-Չէ։ Դրանից վատ բաներ եմ տեսել։ Օրինակ, հիմա, ինձ չեն կարող տելեվիզորով հաղորդել։ Համ դեմոկրատիայից են խոսում, համ էլ սկսել են չիստի հանելը։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031