Երեկ լրացավ «Վանո Սիրադեղյան, Վահան Հարությունյան եւ մյուսների» գործին փաստաբանների ծանոթանալու համար դատախազության սահմանած ժամկետը։ Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Ռուբեն Ռշտունին, իրենք մտադիր են միջնորդել լրացուցիչ ժամկետ տրամադրելու համար։
ՄԱՍՆԱԿԻ ԻՆՔՆԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Ղարաբաղից հակասական տեղեկատվության հոսքը չի դադարում։ Անգամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարցազրույցներում են փոխհակասող դրույթներ սպրդում։ Ասենք, երեկ որոշ օրաթերթեր հրապարակեցին նրա հայտարարությունը, թե չի միջամտում ԼՂՀ նախկին վարչապետի վերաբերյալ դատախազության հարուցած գործին։ Եվ քիչ հետո էլ պրն Ղուկասյանն ակամա խոստովանել էր իր միջամտության մասին. «Դատախազն իմ խնդրանքով փոխել է խափանման միջոցը, եւ այսօր Ժիրայր Պողոսյանն ազատության մեջ է»։ Արկադի Ղուկասյանը նաեւ արձանագրել էր, որ ԼՂՀ-ում ազատ մամուլ չկա, բայց ինքն ավելի քիչ, իսկ Ղարաբաղի այլ պաշտոնյաներ իրենց ավելի մեծ ներդրումն ունեն, որ ազատ, լիակողմանի եւ չսահմանափակված լրատվություն ԼՂՀ-ից չտարածվի։
Կարդացեք նաև
ԲՈՒՌՆԱՇԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԶՐՈՅԻՑ ՍԿՍԵԼ
Հուլիսի 25-ին Աջափնյակում պիտի համայնքապետի ընտրության վերաքվեարկությունը կայանար, քանի որ ԿԸՀ-ն հուլիսի 11-ի ընտրությունները չեղյալ էր համարել։ Սակայն երեկ ԿԸՀ-ն մի նոր որոշում է ընդունել՝ չկայացած ճանաչել այդ ընտրությունները։ Ուստի՝ 30 օր հետո անցկացվելու է նոր ընտրություն՝ թեկնածուների նոր առաջադրմամբ։