Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԳԵՐ

Հուլիս 21,1999 00:00
stepashin

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետն անակնկալ խոսեց Հայաստանի շրջափակման մասին։ Ինչ-որ ակնարկներ կան աբխազական երկաթգծի վերաբացման մասին։ Խոսվում է նաեւ այդ խնդրում Հայաստանի ակտիվ միջամտության ու դերի մասին։ Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներում։

Վարչապետի այցի մասին՝ 3-րդ էջում։

ՕԴԱՓՈԽԻՉՆԵՐ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Robert Qocharyan

«Ավելի ճիշտ կլիներ ինձ մի երկու անգամ հրավիրեիք ամառվա շոգին, որ այս հանձնաժողովի նորմալ աշխատանքը ապահովեինք «կոնդիցիոներ» (օդափոխիչներ) դնելով»,- ասաց ՀՀ նախագահը, մասնակցելով նախագահին կից Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի արտահերթ նիստին։

Նիստի աշխատանքի մասին կարդացեք 4-րդ էջում։

ԻՆՉՊԵՍ ՏԻԿԻՆ ՎԱՐԴՈՒՇԸ

senat

Ֆրանսիայի սենատական պատվիրակության կազմում Հայաստան էր այցելել նաեւ Ֆրանս-Կովկասյան հանձնախմբի փոխնախագահ տիկին Դանիել Պուղտոն։ Հարկ է արձանագրել, որ նա իրեն թույլ էր տվել հագնել ոչ թե կոշիկներ, այլ տնային հողաթափեր, որոնցից, սովորաբար, տիկնայք Սիրանույշն ու Հայկանուշն են օգտվում՝ պրոսպեկտի բազար՝ առեւտուր անելու համար մեկնելուց առաջ։

Իսկ պատվիրակության այցի մասին կարող եք կարդալ 3-րդ էջում։

«ՑԵՄԵՆՏ»-«ՊԵՄԶԱԲԼՈԿ»-2։0

cement

Մի երկու շաբաթ առաջ Երեւանի Արցախի փողոցի վրա թաղային ընդհարում է եղել՝ Շամշադինի զինմասերից մեկի հրամանատար Հայկազի եւ ոմն Սամվելի միջեւ։ Վերջինս ցանկացել է շինանյութի վաճառքով զբաղվել հենց Հայկազի շինանյութի խանութի հարեւանությամբ։ Ընդհարման արդյունքում ջարդել են Հայկազի գլուխը, բայց Սամվելն ավելի է տուժել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031