Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադիկի հայացքը

Հուլիս 20,1999 00:00
Murad Petrosyan

«Խի՞ օրինակ սպասեմ, որ Քլինթոնն ասի»

500 օրինակով վերջերս լույս տեսավ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանի «Взгляд из Арцаха» հեղինակային ամսագրի անդրանիկ համարը։ Այն Երեւան է ուղարկվել 200 օրինակով եւ կվաճառվի այստեղ 400 դրամով։ Ամսագիրը թերթելիս կարող ես հանդիպել այնպիսի մտքերի, որոնք հասու չլինեն սովորական մահկանացուներիս, օրինակ. «Ռազվե կառովա նե Բոգա տվարենիե։ Նո սկակոյ լյոխկոստյու, ցիվիլիզովաննի Միռ լիշաետ եվո ժիզնի։ Ա վոտ սպրոսիտե, կակ նիբուդ, կագդա նայդոտսյա վրեմյա, ու նեյո, ու կառովի. «Կտո՞ տակով չելովեկ», «Ուբիյցա»,- ատվետիտ անա»։ Սա ընդամենը մի հատված է մահապատժին նվիրված հրապարակումից։

Մինչ այն ըմբոշխնելու պահը, Մ. Պետրոսյանն ասաց.

– Հա, ասեմ, որ «Առավոտ» թերթը շատ որակով թերթ ա, ինտելեկտուալնի։ Զարգացած խմբագիր ունեք, ժուռնալիստներ, բայց ես խոսք էի տվել, որ «Առավոտի» հետ չզրուցակցեի։ Խի՞։ Որովհետեւ որակով մտքեր են հաղորդում, ամենասենսացիոն նյութերը ձեզանով ա անցնըմ, բայց որ արմատը ման չեն գալիս, հետեւանք չեն տալիս, էտպես պռոստը տալիս են, հետաքրքրության համար, լիշ բը կարդացողները շատ լինեն, այ, դրա համար իմ դուրը չի գալիս։ Ես էլ հետեւողական մարդ եմ։

– Հետեւողակա՞ն, թե՞ ակտիվ։

– Ես ամեն տեղ ակտիվ եմ եղել։ Եթե կոմսոմոլը դուրս չի եկել, ես ասել եմ, որ կոմսոմոլը դուրս չի գալիս։ Խի՞։ Որովհետեւ ասել եմ, ստից հավաքվում եք, ժողով անըմ, բայց մեջտեղ հոգի չի դրվում։

Աշխարհն ընդունում ա հոգու կառուցվածքները, էս մեկը չի ընդունում։ Օրինակ, մարդ վախկոտ ա, թե ոչ։ Բարի ա, թե չի, խղճով ա, թե անխիղճ ա… բայց ի՞նչ ճանապարհ. ինչ պրոֆեսիա որ գնալու ես, սա կախված ա ակրուժայուշչի միջավայրից։

– Կարելի՞ է ասվածից ենթադրել, որ ձեր ճանապարհն ավարտվելու է… լրագրությամբ։

– Իմ ընդունակությունը քաղաքականության մեջ ա, մեկը էլ փիլիսոփայության մեջ։ Եթե ուշադիր ինձ կարդաք, կտեսնեք, որ թեքումս դեպի քաղաքականությունն է։ Ես օրինակի համար ասեմ, որ չեմ կարող լավ գրողի կամ պոետի պես ոտանավոր գրեմ, թե, այ, օրինակ, տերեւը խշշաց։ Իմս… փիլիսոփայության թեքումովն ա։

Շարունակելի

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել