Հուլիսի 19-ին Ազգային ժողովի առջեւ ցույց էր անում «Երեւանյան լույսեր» ՍՊԸ-ի կոլեկտիվը, որոնք նախկին ԳՈՒՄ-ի աշխատակիցներն էին։ Միջազգային մրցույթով կոլեկտիվը շահել է սեփականաշնորհման իրավունքը՝ 1 միլիոն 200 հազարից վճարելով 200 հազարը։ Հիմա այդ 350 հոգին, որոնք չեն կարողանում մնացածը վճարել, եկել էին Ազգային ժողով բողոքելու, որ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանը հարցը չհասցնի դատարան։ Նախկին գումականները ԱԺ էին եկել նաեւ նրա համար, որպեսզի իրենց ֆինանսական օգնություն ցուցաբերվի։ Խելքներս բան չի կտրում։ Դեմիրճյանը դժվար թե 1 միլիոն դոլար ունենա։
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ «ԻՇԽԱՆ» ԵՆ ԲՈՒԾԵԼՈՒ
Աշխատանքի եւ զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոն ներկայացված բիզնես-ծրագրերից մեկը ֆինանսավորման իրավունք է նվաճել, որի արդյունքում կստեղծվի ձկնաբուծարան՝ «Իշխանի» գծով։ Այն կգործի Հալլավար գյուղում։
Կարդացեք նաև
ЧТО БЫ ЭТО ЗНАЧИЛО?
Արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից մեկն այսօր ՀՀՇ տարբեր թեւերի 15 գործիչների հրավիրել է մասնավոր հյուրընկալության։
Սեփ. լր.
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ ՆԱԵՎ ԿԻԵՎ
Հուլիսի 22-ին Կիեւում տեղի կունենա Եվրոպական հանձնաժողովի ԻՆՈԳԵՅԹ տարածաշրջանային ծրագրի մասնակից պետությունների վարչապետների հանդիպում: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այդ օրը Կիեւ կժամանի ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Հանդիպման ժամանակ կստորագրվի բազմակողմ (հովանոցային) համաձայնագիր՝ նավթի եւ գազի տեղափոխման միջպետական համակարգի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման մասին:
Նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Ուկրաինայի վարչապետ Վ.Պուստովոյտենկոյի հանդիպումը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ