Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 20,1999 00:00

Աջափնյակի համայնքապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանը մամուլում վստահություն էր հայտնել, թե թիվ 146 դպրոցում ավտոմատով կրակողը Աշոտ Աղաբաբյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին է եղել։ «Դա լրիվ ստահոդ, իրականությանը չհամապատասխանող լուր է,- ասաց Գալուստ Սահակյանը,- ճիշտն ասած, Արծրուն Խաչատրյանն իմ աշակերտն է եղել։ Այս առումով, թերեւս, լավ մանկավարժ չեմ եղել, բայց բավական լավ հայր եմ եւ լուրջ դաստիարակություն եմ տվել իմ երեխաներին։ Իմ եւ Աշոտ Աղաբաբյանի ընտանիքները ոչ էլ փորձ ունեին ընտրարշավի մասնակցելու եւ առավել եւս՝ որեւէ հանցանք կատարելու»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Karavarutyun

Կառավարության շենքի մոտ, վերջին օրերին, բողոքավորների նստացույցերը հաջորդում են իրար։ Երեկ՝ բացի պետական հանրախանութի շրջակայքում առեւտուր անող մանրավաճառներից, բողոքում էին նաեւ Արտաշատի բանվորները։ Նրանք հոկտեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել։ Ցուցարարներն աշխատում էին պաշտպանության նախարարությանը պատկանող «Սիփան» շինարարական օբյեկտի վրա։ Ժամանակին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը խոստացել էր, որ կվաճառեն «Ագրոբանկի» մոտ գտնվող իրենց գրասենյակը եւ գումարը կտան բանվորներին։ Հետո վարչապետ Արմեն Դարբինյանը նրանց ասել է, թե այդ գումարը փոխանցվել է բյուջե (՞)։ Դե, եթե բյուջեն պետք է նման մարդկանց ամիսներով աշխատավարձ չտալով լցվի՝ թող լցվի։ Իսկ բանվորներին խոստացել էին օրական 2 հազար դրամ աշխատավարձ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031