Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵՑ

Հուլիս 20,1999 00:00
Robert Qocharyan

Խախտելով նախնական պայմանավորվածությունները, Ադրբեջանի նախագահն իր հետ լրագրողներ էր բերել Ժնեւի հանդիպմանը։ Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանից «Առավոտը» տեղեկացավ, որ երբ հանդիպման ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է համատեղ հայտարարությամբ հանդես գալու՝ նա հրաժարվել է, պատճառաբանելով հայ լրագրողների բացակայությունը։

ԴՈՒ ՀՀՇ ԵՂԵԼ ԵՍ

Artcrun Khachatryan

Հակառակ Աջափնյակի թաղապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանի հավաստիացումների, թե ինքը երբեք չի եղել ՀՀՇ-ի անդամ, տեղյակ աղբյուրները հակառակն են պնդում։ Արծրուն Խաչատրյանը ՀՀՇ-ի անդամ է եղել Մալաթիա-Սեբաստիայի տարածքում՝ եւ վերահաշվառման համար էլ դիմումը կրկնել է Աջափնյակում։

«ՀՀՇ-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆԸ» ՇԱՐՔԻՑ

hhsh

ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Մերուժան Միքայելյանը նոր պաշտոնի է նշանակվել։ Նա հիմա Լեւոն Բարխուդարյանի տեղակալն է, որը ժամանակին լավ հարաբերություններ ուներ ՀՀՇ-ի հետ։ Տեսնես, այդ դեպքում «արտադրական թափոնը» որ աթոռն է զբաղեցնում ֆինանսների նախարարությունում։

ԹԱՐՄ ՆՇԱՆԱԿՈՒՄ

karavarutyun

ԼՂՀ կառավարության որոշմամբ Կարեն Ներսիսյանն ազատվել է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի պաշտոնից, համաձայն իր դիմումի։ Նրան կփոխարինի Վասիլի Ավետիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031