Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ՏՈՏԻԿԸ ԵՎ ԱՆԱՆԱՍԸ՝ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՎՐԱ

Հուլիս 20,1999 00:00
dolar

Հայ գործարարները (նույնիսկ միայն մեկը նրանցից) կարող են 18 հազար դոլար հանգիստ խղճով քամուն տալ։ Ամենասովորական բանկետի սեղանի վրա այդքան գումար ծախսելու հանճարեղ միտքը միայն հայ գործարարների գլխում կծագի։ Ո՞վ է ասում, թե բիզնեսը Հայաստանում չի զարգանում։ Ոչ միայն զարգանում է, այլեւ՝ չաղանում ու ճարպակալում։

Մարգարիտ Եսայանի ինքնաթիռային ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում։

«ԵՎՐՈՒՂԻ», «ԱՐՄԱՏ», ՀԻՄԱ ԷԼ՝ «ԵՐԵՎԱՆ»

HHsh

ՀՀՇ-ն բազմաթիվ կազմակերպություններ է ծնել։ Եվս մեկը ստեղծելու նախաձեռնողներից մեկին՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանին հարցրինք, թե միավորվելու եւ հզորանալու փոխարեն ինչ կարիք կար մի նոր փոքր կազմակերպություն ստեղծել. «Անշուշտ, դա ինչ-որ ազդեցություն թողնում է հասարակական ընկալման վրա՝ «Եվրուղին», «Արմատը», հիմա էլ՝ ուրիշ մի բան։ Բայց «Երեւանն», իրոք, կապ չունի քաղաքականության կամ մեր՝ ՀՀՇ վարչության փոխնախագահներ լինելու հետ։ Սա նախաձեռնում ենք այն մարդկանց համար, ովքեր մշտապես մեր կողքին են, բայց չեն ցանկանում կուսակցականությանն առնչվել, որը մեզանում, ինչ-որ չափով վարկաբեկված է»։

Կարդացեք՝ էջ 3:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ

cexaspanutyun

«Մեր սրտերը կողմ են Հայոց ցեղասպանության ընդունմանը»,- այս հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն արել է մարտի 30-ին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Իսկ թե ի՞նչ նախապատրաստություններով է վերջինս տարածաշրջան այցելում, կարող եք կարդալ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031