Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 17,1999 00:00
zang

Երեկ խմբագրություն զանգահարեց փաստաբան Ժուդեքս Շաքարյանը եւ հայտնեց, որ քրեական գործով, ըստ մեղադրանքի, Ստեփան Մանուկյանի՝ ՀՀ քր. օր. 99 հոդվածի 1-ին կետով (Շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն), որով իր պաշտպանյալը ս/թ. մարտի 2-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, երեկ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Սերժ Ավետիսյանի, բավարարեց փաստաբան Ժ. Շաքարյանի եւ պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Ս. Վարդապետյանի միջնորդությունը՝ բեկանելով վերը նշված դատավճիռը, եւ քրեական գործը վերադարձրեց լրացուցիչ նախաքննության։

ՎԱՏ ԼՈՒՐ

dimum boxoqshuka

Քաղաքապետարանի առջեւ երեկ իրենց բողոքի միտինգն էին անում պետական հանրախանութի (ԳՈՒՄ) ճանապարհի մանրավաճառները։ Նրանց արգելված է այլեւս խոչընդոտել անցորդների ճանապարհը՝ մայթին շարված սեղան-աթոռներով։ «Չենք կարող տոնավաճառներում վաճառել, քանի որ այնտեղ որպես վարձ դոլար են պահանջում»,- բողոքում էին կանայք։ Բողոքավոր մանրավաճառները թեեւ սպառնում էին փակել փողոցը, սակայն սուրացող ավտոմեքենաների տակ ընկնելու վախը նրանց հետ պահեց այդ մտքից։ Որոշ ժամանակ անց, մանրավաճառների խումբը լքել էր քաղաքապետարանի տարածքը։ Սակայն իրենց նախկին աշխատանքով զբաղվելու թույլտվություն, որքան «Առավոտին» է հայտնի, նրանք չեն ստացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031