Հուլիսի 15-ը տեղական ինքնակառավարման մարմիններում քվեարկվող համայնքապետերի համար ինքնաբացարկի վերջին օրն էր։ Սակայն, ինչպես պարզ դարձավ Երեւանի ՄԸՀ-ից, ոչ Աշոտ Աղաբաբյանը, եւ ոչ էլ Արծրուն Խաչատրյանը ինքնաբացարկ չեն հայտարարել։
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ԱՎԱՆՈՒՄ
Ավանում գտնվող մոր եւ մանկան անավարտ շենքային համալիրը, հավանաբար, կտրամադրվի Ազգային անվտանգության նախարարությանը։ Բոլոր նրանք, ովքեր կհարցնեն, թե ինչո՞ւ են այդպես վարվում, թող իմանան, որ խնդիրը լրջորեն կապված է առողջապահության հետ։ Եվ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ՝ համայն մարդկության։ Կենտրոնն, ըստ երեւույթին, կդառնա «Արմենիկումի» հավաստիությունն ապացուցող հաստատություն։
Կարդացեք նաև
ՄԻՀՐԱՆԻՉԻ ՄԵՔԵՆԱՆ ՀԵՏԸ
Գյուղատնտեսության նախկին նախարար Վլադիմիր Մովսիսյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո, նախարարության հաշվեկշռում գտնվող «Ֆորդ էքսպլորեր» ավտոմեքենան փոխանցվել է կառավարության աշխատակազմի տրամադրության տակ, որպեսզի նորից սպասարկի Միհրանիչին։ Խեղճը սովետական արտադրության մեքենաների հեչ սովոր չէ։
ՆՈՐ ԳԱՆՁԱՊԵՏԸ
Արամ Ղարիբյանին ՀՀ գանձապետի պաշտոնում վարչապետ Վազգեն Սարգսյանի հրամանագրով փոխարինել է Ատոմ Ջանոխազյանը, որը միաժամանակ նշանակվել է նաեւ ֆինանսների նախարարի տեղակալ։