Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԳՈՀ ԵՆ

Հուլիս 17,1999 00:00
heydar aliev

Երեկ Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող եւ տարածաշրջանային այլ հարցեր։

Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հայկական կողմը հանդիպումը դրական եւ հուսադրող է գնահատում, քանի որ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ընդհանուր ցանկություն է արտահայտվել։

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունը բոլոր կողմերի համար ընդունելի դարձնելու հարցը։

ՄՈՒՐԱԴԻԿԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Murad Petrosyan

Երբ շնորհավորեցինք ԼՂՀ Ազգային ժողովի ամենասադոյանական պատգամավոր Մուրադ Պետրոսյանին երկու օր առաջ լույս տեսած իր «Взгляд из Арцаха» հեղինակային ամսագրի լույսընծայման առթիվ, նա համեստորեն ասաց. «Ես հավան չեմ»։

-Պառլամենտի ամբիոնը քի՞չ էր, չէ՞ր բավարարում,- հարցին էլ պատասխանեց.

-Պառլամենտի տրիբունան փակ է, բետոնված։ Սա Հայաստանը չէ։

«Առավոտի» թղթակից Ռուզան Մինասյանի նյութերը Արցախից՝ հաջորդ համարում։

ԴԵՍՊԱՆԱՊԱՏԿԵՐ

Gexam Xaribjanyan

Նախորդ կիրակի Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Վերնիսաժում գնումներ էր կատարում՝ դեսպանատան պատերին նկարներ տեղադրելու համար։ Դեսպանը մոտ 300 դոլար ծախսեց՝ գնելով 3 նկար։

Նրա հետ հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031