Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրադարձ

Հուլիս 16,1999 00:00
namak

«Առավոտի» 30.06.99-ի համարում «Ովքեր են կայացնում որոշումները եւ կիրառում» վերնագրով թղթակցությունում Մանթաշյան 5/2 տան բնակիչ Միսաք Խալաթյանը միամտությամբ դժգոհում է, որ հարեւան՝ Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ փողոցի չարաբաստիկ նույնանման՝ 5/2 համարանիշը կրող տնատիրության բնակիչները քիչ է համարձակվել են բողոքել շուրջ 2 տասնամյակ իրենց շնչին նստած ապօրինի խրճիթ-ավտոտնակի մասին, այլեւ թաղապետարանից, քաղաքապետարանից ու դատարանից ստանալով իրավունք, որոշել են պարզապես վերցնել ու քանդել այն, քանի որ տերը սրան-նրան մրոտելով դեռեւս չի ուզում սեփական ուժերով մաքրել տարածքը։ Այնպես, ինչպես գրված է, օրինակ, քաղաքապետի 08.06.99 թ. որոշման մեջ։

Ավելին, օգտագործելով իրենց շենքի եւ «հակառակորդների» բնակարանի համարների (5/2) զուգադիպությունը, նա թյուրիմացության մեջ է գցում նաեւ «Առավոտ» թերթի խմբագրությանը, հոդվածի հենց սկզբից գրելով՝ «Մանթաշյան 5/2 շենքի բակի տարածքում գտնվող իր ավտոտնակը կառուցվել է տարիներ առաջ, իսկ 83-ին այն հաշվառվեց եւ գրանցվեց…»։ Այս նույն գրելաոճով նա արդեն իսկ առիթ էր ունեցել դիմել օրինապահ մարմիններին, որոնք Մանթաշյան 5/2 հասցեում մեկ ժամ ապարդյուն ավտոտնակ էին փնտրում։

Այսքանը հասցեի վերաբերյալ։ Ինչ մնում է ավտոտնակ կոչվածի օրինականությանը, ապա նման փաստաթուղթ չգտնվեց եւ չներկայացվեց ոչ թաղապետարանում, ոչ քաղաքապետարանում եւ ոչ էլ, առավել եւս՝ դատարանում։ Որտեղի՞ց գտնվեր, երբ պարզապես հնարավոր չէր, որ փողոցի այդ հատվածում որեւէ իշխանավոր նման ապօրինության թույլտվություն տար։ Մնացածը, իրոք, համապատասխանում է իրականությանը։ Այսինքն, ավելի քան 15 տարի գոյություն ունի ապօրինի մի խրճիթ, որը՝ կառուցվելով Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի 5/2 սեփական տանը պատկից, հենց գազոնի համար հատկացված մասում, այդքան ժամանակ, ինչպես ասում են «բեմուննաթ» ծառայել է Մանթաշյան փողոցի 5/2 շենքի բնակչին, ինչի դեմ մարդիկ բողոքել են եւ, ի վերջո, արդարության են հասել։

Միսաք Խալաթյանը իր խոսքն ավարտում է մեկ այլ կեղծիքով. «Գործը դատարանի կողմից դեռ չի լսվել…»։ Այնինչ խնդրո առարկա հայցը Շենգավիթի դատարանը լսել է ս.թ. ապրիլի 9172ին եւ, բնականաբար՝ մերժել, քանի որ ոչ միայն բոլոր փաստաթղթերն էին անհիմն, այլեւ դրանք ներկայացնողը ոչ թե Մանթաշյան փողոցում ապրող Միսաք Խալաթյանն էր, (որի անունով ներկայացված էին բողոքները), այլ Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի նրա հարազատը։

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031