Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջապես սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն

Հուլիս 16,1999 00:00
Arsenyan

Ջերմուկ ՓԲԸ-ի մասին մեր հրապարակումից հետո, որտեղ պատմել էինք, թե ինչպես է Ջերմուկի քաղաքապետ եւ «Ջերմուկ» ՓԲԸ-ի 50%-ի նախկին բաժնետեր Աշոտ Արսենյանը փորձում «քցել» իր գործընկեր ամերիկահայ Կայծակ Զեթլյանին, մեր խմբագրություն այցելեցին Աշոտ Արսենյանից քցված այլ քաղաքացիներ եւս, որոնցից մեկի՝ Արծվի Թովմասյանի պատմածը ներկայացնում ենք ստորեւ։ «Աշոտ Արսենյանի հետ ծանոթացել եմ 1995 թ. Ջերմուկի առողջարաններից մեկում, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում սովորություն ունեի հանգստանալ ընտանիքիս հետ։ Այն ժամանակ նա չտես բենզին ծախող էր։ Ինչու եմ ասում՝ չտես, որովհետեւ կարող էր տեսնել «Կադիլակիս» վառվող լույսերը եւ չտեսի նման զարմանալ։

1996 թ. մենք կնքեցինք 34800 շիշ «Ջերմուկ» արտահանելու պայմանագիր։ Ես «ջերմուկները» բարձեցի իմ կողմից վարձած մեքենաները եւ իմ ծախսով հասցրեցի Կիեւ, որտեղի անգլո-ուկրաինական «Պոլի Թրեյդ» ընկերության հետ 200 հազար դոլարի հանքային ջրի մատակարարման պայմանագիր էի կնքել։ Ապրանքը հանձնեցի ընկերությանը եւ գնացի Մոսկվա, որտեղ էլ 175 հազար դոլարի պայմանագիր ունեի։ Մեկ շաբաթ անց, Կիեւից հեռագիր ստացա, որով հայտնվում էր, որ ապրանքն անորակ է։ Ես վերադարձա Կիեւ, եւ համոզվեցի, որ պլաստմասսայե տարաների հատակին առաջացել են ճաքեր, որոնցից շշի պարունակությունը դատարկվել է։ Խնդրեցի, որ Աշոտ Արսենյանն անձամբ գա, կամ ներկայացուցիչ ուղարկի Կիեւ, սակայն նա ասաց, որ վստահում է ինձ։

Կիեւի առեւտրաարդյունաբերական պալատը կազմեց թափման ակտ, որը ներկայացրի Աշոտ Արսենյանին։ Իմ վնասը փոխհատուցելու համար Աշոտ Արսենյանը համաձայնվեց ինձ կանխիկ վճարով տրամադրել 3 բեռնատար «Ջերմուկ»։ Վճարեցի 8 հազար դոլար եւ մեկնեցի Մոսկվա։ Այնտեղ 2 ամիս սպասելով, հյուրանոցային եւ այլ ծախսեր կատարելուց հետո, նա հայտնեց, որ ապրանք չի ուղարկելու, իսկ վճարված 8 հազարը վերցնում է իբրեւ նախորդ անգամ տրված ապրանքի վճար։

Ես հազարավոր դոլարների վնաս եմ կրել, գրավի տակ է բնակարանս, ընտանիքս հայտնվել է փողոցում, ազգականներս թշնամացել են ինձ հետ։ Նամակով դիմել եմ Վազգեն Սարգսյանին, խնդրելով 10 րոպեով ընդունել ինձ։ Արարատի Առաջին ատյանի դատարանը մերժել է իմ հայցը, այժմ Վճռաբեկ դատարան դիմելու համար պահանջում են հայցի 10%-ը, սակայն ինչպես նշեցի, կորցրել եմ ամեն ինչ։ Միթե արդարադատության նախարարը չի կարող միջնորդել, որ գումարը վճարեմ դատարանի վճռից հետո։ Ինչի՞ են մղում ինձ՝ սպանությա՞ն, թե՞ ինքնասպանության։

Գրի առավ

ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031