Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ

Հուլիս 16,1999 00:00
andranik hovakimyan

Կազմակերպությունները, որոնց մասին պատմելու ենք ստորեւ, դեռեւս ձեւավորման փուլում են եւ առայժմ վերջնականապես հստակ եւ որոշակի էլ չէ՝ արդյոք կիրականա՞ն դրանք ստեղծելու մասին մտադրությունները։

ՀՀՇ-ն դարձյա՞լ զավակ կունենա

ՀՀՇ վարչության զույգ փոխնախագահները՝ Արարատ Զուրաբյանն ու Անդրանիկ Հովակիմյանը մտադրվել են «Երեւան» անունով մի հասարակական կազմակերպություն ստեղծել։

Հեռախոսազրույցի ընթացքում Անդրանիկ Հովակիմյանը հայտնեց, որ սա մի վերկուսակցական կառույց է լինելու, որի նպատակը երեւանցիներին համախմբելն է։ Բացի երեւանաբնակներին առնչվող լուրջ խնդիրներից՝ նաեւ տեղական ինքնակառավարման աշնանային ընտրություններին առնչվող հարցեր կան, որոնց կարեւորությունն առավել ակնառու դարձավ Աջափնյակում կատարված դեպքերի առնչությամբ։ Առավել հանգամանալից խոսել «Երեւան» կազմակերպության նպատակների, ՀՀՇ-ի հետ փոխառնչությունների եւ այլ հարցադրումների շուրջ չհաջողվեց՝ Անդրանիկ Հովակիմյանը վաղաժամ համարեց նման զրույցը։

Աջ ուժերը կմիավորվե՞ն

vigen khachatryan

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վիգեն Խաչատրյանը նույնպես դեռ վաղաժամ համարեց մանրամասն խոսել այն գաղափարի իրականացման մասին, որ արդեն 3-4 ամիս «թեւածում» է քաղաքական ասպարեզում։ Այն է՝ միավորել աջ ուժերը եւ համախմբված հանդես գալ։ Որպես նախաձեռնության որոշակի հեղինակի մեզ ԼԴԿ ղեկավարին էին մատնանշել, բայց հեռախոսազրույցի ընթացքում պրն Խաչատրյանը հրաժարվեց իր հեղինակային իրավունքից. «Սա ավելի շուտ ընդհանուր պահանջ էր, եւ որեւէ մեկը որոշակիորեն միավորման գաղափարի հեղինակը չէ»։ Ինչեւէ, այս առնչությամբ քննարկումները շարունակվում են եւ այսօր արդեն պարզորոշ է, որ որոշ գործիչներ ու կուսակցություններ կմիավորվեն։ Վիգեն Խաչատրյանը չցանկացավ անուններ թվարկել, քանզի հնարավոր են փոփոխություններ, բայց միանշանակ հաստատեց, թե այդ միավորումը գործող կառույցներից որեւէ մեկի ներքո չի լինելու, այլ ձեւավորվելու է քաղաքական մի նոր ուժ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031