Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՎ՝ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԱՄՐՈՑ

Հուլիս 16,1999 00:00
lehastan

Հայերը Օսվենցիմում

Երեկ ավարտվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այցի վերջին օրը հայկական պաշտոնական պատվիրակությունը այցելեց Կրակով։ Մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հայերն այցելեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, այնուհետեւ Բժեժինկայի՝ ֆաշիզմի զոհերի հիշատակին այստեղ կառուցված հուշարձանին, եւ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գնդակահարման պատի մոտ ՀՀ նախագահը ծաղկեպսակներ դրեց։ Աշխարհի տարբեր լեզուներով հուշաքարերին գրված է. «Թող այս տեղը մարդկության համար նախազգուշացման ճիչ լինի»։ 1940-45 թթ. ֆաշիզմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ՀՀ նախագահը ուղեւորվեց Կրակովի թագավորական դղյակ։ Այստեղ նախագահը հանդիպեց Կրակովի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Վարշավա-Կրակով-Օսվենցիմ

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵՑ ԺՆԵՎ

heydar aliev

ՀՀ նախագահը Կրակովի «Բալիցե» օդակայանից մեկնեց Ժնեւ։ Ժնեւում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին։ Ալիեւի եւ Քոչարյանի ժնեւյան հանդիպումը մինչ այդ Մոսկվայում, այնուհետեւ Վաշինգթոնում տեղի ունեցած հանդիպումների շարունակությունը կլինի։ Այն պետք է կայանար ավելի վաղ՝ Լյուքսեմբուրգում, սակայն չկայացավ Հ. Ալիեւի հիվանդության պատճառով։ Ժնեւյան հանդիպմանը կքննարկվեն ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորման հնարավորություններ։ ՀՀ նախագահին ուղեկցում են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը։

Մ. Ե.

Կրակով-Վարշավա ինքնաթիռից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031