Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԶԱՍՊԸ» ՓՈՂԵՐԸ ԿԵՐԵԼ Է

Հուլիս 16,1999 00:00
vark

Ըստ որոշ տեղեկությունների, լուծարվել է ՀՅԴ Ավանի «Համազասպ» կոմիտեն, որին նախընտրական ծախսերի համար 18 հազար դոլար էր հատկացվել, բայց նպատակին ընդամենը 1500-ն էր ծառայել՝ մնացածը յուրացվել էր։

ԲՈԼՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

babloyan

Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանն այժմ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության բժիշկ-խորհրդատուն է։ Այսու, Հրանտ Բագրատյանից, Վահան Փափազյանից բացի՝ եւս մի նախկին է աշխատատեղ գտել ֆրանսիացիների շնորհիվ։ Չնայած Արա Բաբլոյանն առանց այն էլ անգործ չէ՝ արյան փոխներարկման ինստիտուտի ղեկավարն է նաեւ։

ԴՈՒ ԷԼ ՄԻ ԲԱՐԻ ՊՏՈՒՂԸ ՉԵՍ

artcrun

Տեղեկություններ են հասել «Առավոտ», որ հարցաքննության են կանչվել նաեւ Աջափնյակում թաղապետի թեկնածու Արծրուն Խաչատրյանի կողմնակիցները՝ իրենց թեկնածուի գլխավորությամբ։

ՔԱՅԼ ԴԵՊԻ Ա՞Ժ

arcax aj

ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանի վերջին որոշմամբ Կարեն Օլեգի Եսայանը (ԱԺ նախագահի որդին) նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հարկային պետական վարչության պետի տեղակալ։ Կառավարությունը դրանով իսկ ժեստ արեց դեպի Ազգային ժողով։ Իսկ ինչպիսի՞ն կլինի առաջիկայում Ազգային ժողովի առաջին քայլը։

ՄԵՐ ԿՈՂՄԻՑ՝ ԼԵՈՆԱՐԴԸ

hay ukrainakan

Հուլիսի 19-20 կիեւում տեղի կունենա հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողցովի առաջին նիստը: Հայկական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Լեոնարդ Պետրոսյանը: Իսկ հուլիսի 22-ին Ուկրայինայի վարչապետ Պուստովոյտենկոն կժամանի Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031