Վահրամ Խորխոռունու սպանության գիշերը Արմավիրի մարզի ճանապարհներից մեկի վրա մի երիտասարդի դիակ էր հայտնաբերվել եւ վարկած կար, թե այդ սպանությունները փոխառնչվում են (ասենք, Խորխոռունու սպանությունը կատարողն էր, որին ոչնչացրել էին եւ այլն)։ Այժմ հայտնաբերվել է այն ավտոմատը, որով իրականացվել էր այդ երիտասարդի սպանությունը։ Ընդ որում, զենքը հայտնաբերվել է ԼՂՀ-ում։
ԲՈՒՌՆԱՇՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Աջափնյակի թաղապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանի շտաբի պետ Գալուստ Սահակյանն «Առավոտին» ասաց, որ «Հրազդան» մարզադաշտի աշխատակիցների բերման ենթարկվելը ՆԳ բաժանմունք՝ թյուրիմացության արդյունք է։ Տպավորություն է եղել, թե նրանք հրաժարվում են ցուցմունք տալուց, ուստի վերջիններիս վերցրել են ստադիոնի տարածքից, ինչին միջամտել է Աշոտ Աղաբաբյանը։ Ոստիկանությունում բոլորին էլ, ըստ Գալուստ Սահակյանի, շատ լավ են վերաբերվել եւ հարցաքննելուց հետո ազատ են արձակել՝ այդ թվում եւ Աշոտ Աղաբաբյանին։
Կարդացեք նաև
ԲԱԲԱՅԱՆՆԵՐԸ «ՀԱՅԾԽԱԽՈՏՈՒՄ» ԲԱԺՆԵՄԱՍ ՉՈՒՆԵՆ
Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը որպես իր սեփականության բաղադրամաս «Հայծխախոտի» բաժնետոմսերն էր նաեւ նշել։ Մինչդեռ այս տարվա մայիսի 15-ից Կարեն Բաբայանն այս գործարանում մաս չունի՝ իր բաժնետոմսերը հետ են գնել։ «Հայծխախոտի» բաժնեթղթերի 93%-ն այժմ պատկանում է Հրանտ Վարդանյանին եւ Ռուբեն Հայրապետյանին։ Վերջինս, պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե գուցե Կարեն Բաբայանին մնացա՞ծ 7%-ն է պատկանում, ասաց, թե որպես բաժնետեր նա չէ գրանցված, այլ բոլորովին այլ մարդիկ եւ եթե հարկ լինի՝ իրենք անունները կհրապարակեն։
ՓՈՂԵՐԸ «ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼՈՒ» ՎՏԱՆԳ
Դատական գործընթացների արդյունքում, մոտ օրերս, հնարավոր է՝ ազգայնացվի (կամ նորից պետականացվի) «Երեւանյան լույսեր» ՍՊԸ-ի շենքը։ Խոսքը հայտնի ԳՈՒՄ-ի մասին է։ Կոլեկտիվի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ 343 աշխատակիցներ կզրկվեն աշխատատեղերից։
Մանրամասները էջ 5։