Հուլիսի 14-ին վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդիպեց հեղինակավոր մի շարք զանգվածային լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Ծավալված բաց ու անկեղծ զրույցի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրել է կառավարության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ կատարվածն ու կատարվելիքը, կարեւորվել է ԶԼՄ-ների դերն այդ խնդիրների հնարավորինս արդյունավետ լուծման գործում:
Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի առնչությամբ, հորդորել է լրագրողներին այդ մթնոլորտն առավել բարի ու հանդուրժող դարձնել. «Սեւն ու սպիտակը խառնվել են իրար. պետք է լինի՞ հինգ-վեց թեմա, որոնց դժվար լինի «դիպչելը», եթե կարողանանք այդ թեմաների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, կարծում եմ ձեր առաքելությունը երկրի նկատմամբ կատարած կլինեք», -ասել է վարչապետը:
Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող մի շարք կարեւոր հարցերի:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆՊՐԵՍ