Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻ՞Ն Է ՓՈՐՁՈՒՄ

Հուլիս 15,1999 00:00
Murad Petrosyan

«Ազատություն» ռ/կ-ը հաղորդել է, թե ըստ որոշ տեղեկությունների, ԼՂՀ դատախազը պատրաստվում է ԱԺ-ին միջնորդություն ներկայացնել ավելի վաղ կատարած հանցագործությունների համար Մուրադ Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելու համաձայնություն ստանալու համար։ 1997-ին դատախազի համանման միջնորդությունը ԼՂՀ խորհրդարանը մերժել էր։

ԲԱԲԱՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՆԱԵՎ ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ ՈՒՆԵՆ

samvel babayan

Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում իրենց սեփականության վերաբերյալ հարցին ի պատասխան թվարկել է՝ սրճարան Ստեփանակերտում, «Հայծխախոտի» բաժնետոմսեր (վերջինիս մասին՝ «Առավոտի» վաղվա համարում) եւ Սամվել Բաբայանի բնակարանը Երեւանում։ Նշել է, թե Բաբայան եղբայրները ԼՂՀ-ում գլխավորում են հարկատուների ցուցակը։

ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐ, ԲԱՅՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

artur aghabekyan

Վերջին օրերին Երեւանում է ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը։ Խոսվում էր, որ մի քանի երկրապահ նրան պետք է ուղեկցեն Ստեփանակերտ, որպեսզի բարիշացնեն Սամվել Բաբայանի հետ։ Սակայն այցելությունն այդպես էլ չի կայանում։

Սեփ. լր.

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԵՑ

lxh

ԼՂՀ եւ ՀՀ միջեւ ազատ առեւտրի ռեժիմ ստեղծելու, ԼՂՀ-ի արտադրությունը խթանելու նպատակով կառավարության 1999 թ. հուլիսի 13-ի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց ԼՂՀ կառավարության 1998 թ. «ԼՂՀ-ից արտահանվող առանձին ապրանքների նվազագույն գների արտահանման ժամանակավոր վճարների սահմանման, հաշվառման եւ վճարման կարգի մասին» որոշումը, ըստ որի ԼՂՀ-ից առանձին ապրանքատեսակների (ցորեն, գարի, տավարի-խոզի միս, վառելափայտ, շինափայտ, մանրատախտակ) արտահանման համար սահմանված էին վճարներ։

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Anushavan Danielyan

Հուլիսի 14-ին Ա. Դանիելյանը եղավ Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայում եւ արտադրական կոմբինատում։ Նրան ուղեկցում էին ԼՂՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Բ. Բաբայանը եւ այլ անձինք։ Ա. Դանիելյանը հետաքրքրվեց արտադրության կազմակերպման եղանակով, աշխատանքների ընթացքով։ Ըստ կառավարության ԼԾ տեղեկատվության, ֆաբրիկայի տնօրենը հայտնել է, որ նախատեսվում է կարի արտադրամաս բացել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նորոգման աշխատանքների համար։ Որից հետո արտադրամասը կգործի։ Նախատեսվում է բացել 160 աշխատատեղ։ Վարչապետը հետաքրքրվել է բանվորների սոցիալական կարիքների, նվազագույն, միջին աշխատավարձերի չափերով։ Արտադրական ձեռնարկություններ այցից հետո վարչապետը խորհրդակցություն է անցկացրել այդ ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Քննարկվել է կտորեղենի եւ կոշկեղենի համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակահարմարության խնդիրը։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031