ԼՂՀ դատախազության քննչական բաժնի դատախազ Յուրի Ստեփանյանը հայտնել է, որ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը քննության ընթացքում իրեն դրսեւորում է որպես օրինապահ քաղաքացի, ցուցմունքներ է տալիս եւ «իր կեցվածքով նախաքննության համար որեւէ խոչընդոտ չի ստեղծում»։
ՎԱՏ ԼՈՒՐ
Աջափնյակի ընտրությունների կապակցությամբ խմբագրությանը դիմեց Աջափնյակի բնակիչ Լուսինե Ղազարյանը՝ բոլոր բնակիչների անունից խնդրելով, որ իրենց ազատեն «տեռորիստներից»։ Իր հասցեն տիկին Ղազարյանը վախեցավ հայտնել։ Բանն այն է, որ հուլիսի 11-ի ընտրությունները պայքար էին ոչ թե թաղապետի թեկնածուներ Արծրուն Խաչատրյանի եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ, այլ նրանց «տանիքների» համապատասխանաբար Պարույր Կարապետյանի եւ Գալուստ Սահակյանի։ «Մենք ի՞նչ անենք, էսպես ահաբեկված ինչպե՞ս ապրենք։ Ախր երկուսն էլ իրենց բանդաներն ունեն»։