Նախորդ ԱԺ-ի աշխատանքի վերջին օրը խորհրդարանի ճաշարանում վերջին անգամ Արշակ Սադոյանը հանդիպեց օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամներին, որոնց հետ էր նաեւ Դավիթ Շահնազարյանը։ Վերջինս Արշակ Սադոյանին ընդամենը մի քանի նախադասություն ասաց, որոնցից մեկն էլ այս էր. «ԱԺՄ-ն իրենից այլեւս հնագիտական արժեք է ներկայացնում»։
ՔՑՈՑԻ
Պրոբլեմներ են առաջացել «Հայ FM 105,5» ռադիոկայանում։ 14-15 հոգու տարբեր դրդապատճառներով կամ ազատել են աշխատանքից, կամ՝ կրճատել, կամ էլ՝ առաջարկել հեռանալ սեփական դիմումի համաձայն։ Չեն վերադարձվում ոչ միայն աշխատանքային գրքույկները, այլեւ չի վճարվում նախորդած ապրիլ-մայիս-հունիս ամիսների աշխատավարձը։ Իրազեկ, բայց չար լեզուներն ասում են, որ ռադիոկայանի տնօրեն տիկին Անահիտ Թարխանյանն անցյալում եւս նման պրոբլեմներ ունեցել է։
Կարդացեք նաև
ԲԱ ԱՅԴՊԻՍԻ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ ԿՀԵՌԱՑՆԵ՞Ն
Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը հերքեց «Առավոտի» երեկվա համարում հրապարակված այն լուրը, թե աշխատանքից ազատել են նախագահի օդանավի այն երկարաոտք ուղեկցորդուհուն, որի փեշը նախորդ այցի ժամանակ բարձրացել էր։ Պրն Հարությունյանը պարզաբանեց, որ ուղեկցորդուհիները 6-ն են եւ Ռոբերտ Քոչարյանի այցերի ժամանակ հերթով՝ 2 հոգով են իրենց պարտականությունները կատարում։